Ալեքսանդր Միշիևի հիասքանչ վիճակագրությունը Լատվիայի դեմ խաղում 📸
Ալեքսանդր Միշիևի հիասքանչ վիճակագրությունը Լատվիայի դեմ խաղում 📸
15/11/2026 - 22:00

Լատվիայի թիմի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի վերջին 6-րդ տուրի խաղում (0:0) ունեցած մրցելույթի համար Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ալեքսանդր Միշիևը հեղինակավոր Sofascore վիճակագրական ընկերության կողմից ստացել է ամենաբարձր` 10 գնահատականը։

22-ամյա ֆուտբոլիստը լատվիացիների դեմ խաղում 9 սեյվ է կատարել, որոնցից 4-ը` տուգանային հրապարակից կատարած հարվածներից հետո։ xGOT համակարգով երիտասարդ դարպասապահը չեզոքացրել է մրցակցի 2,67 գոլ։

Միշիևը գնդակին հպվել է 47 անգամ, կատարել 31 փոխանցում, 84 տոկոսը` ճշգրիտ, գնդակի 5 վերադարձ, հաղթել մեկ մենապայքարում, մեկ անգամ էլ լատվիացիները նրա նկատմամբ խախտել են կանոնները։

Հատկանշական է, որ Sofascore-ը Լատվիայի հավաքականի դարպասապահ Ռիհարդս Մատրևիցի խաղը գնահատել է 9,9-ով։ 27-ամյա դարպասապահը 6 սեյվ է կատարել` չեզոքացնելով 2,03 գոլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026