Ալբանիայի հավաքականի կիսապաշտպանի սուպեր գոլը Ֆինլանդիայի դեմ խաղում 🎥
Ազգերի լիգայի C դիվիզիոնի առաջին խմբում Ալբանիայի հավաքականը Տիրանայում 2:0 հաշվով հաղթել է Ֆինլանդիային։
Տանտերերից 35-րդ րոպեին հեռահար հարվածով անզուգական գոլ է խփել Էռնեստ Մուչին։
Թուրքական «Տրաբզոնսպորի» կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 19 խաղում խփել է 5 գոլ, կատարել 7 ասիստ։
Ալբանիան 12 միավորով առաջին տեղում է ու նվազագույնն ապահովել է տեղը B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆ-ում։
Ֆինլանդիան 7 միավորով խմբում երրորդ տեղն է զբաղեցնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml