Ազգերի լիգա. Հայաստանն ու Լատվիան չպարզեցին հաղթողին
Ազգերի լիգա. Հայաստանն ու Լատվիան չպարզեցին հաղթողին
15/11/2026 - 19:50

Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի վերջին` 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Ռիգայում հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց Լատվիայի թիմի հետ։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմից տպավորիչ հանդիպում անցկացրեց դարպասապահ Ալեքսանդր Միշիևը` կատարելով 9 սեյվ։

Լատվիացիներին էլ 5 անգամ փրկեց դարպասապահ Ռիչարդ Մատրևիչը։

Խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Կիպրոս – Չեռնոգորիա` 1:4

Խմբի մրցաշարային աղյուսակը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.

  1. Չեռնոգորիա – 16 միավոր
  2. Կիպրոս – 8
  3. Հայաստան – 6
  4. Լատվիա – 2

Այսպիսով, Չեռնոգորիայի հավաքականը նվաճեց B դիվիզիոնի ուղեգիր։ Կիպրոսը B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆ-ում կխաղա։ Հայաստանի ու Լատվիայի հավաքականներն էլ մնացին C դիվիզիոնում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026