ԱԱ-2026. Մարոկկոն գոլառատ խաղում հաղթել է Հայիթիին 🎥
ԱԱ-2026-ի C խմբի վերջին` երրորդ տուրում Մարոկկոյի ազգային հավաքականը 4:2 հաշվով հաղթել է Հայիթիի թիմին։
«Ատլասե առյուծներից» մեկական գոլ են խփել Աշրաֆ Հակիմին, Իսմայել Սայբարին, Սոֆյան Ռահիմին և Ջասիմ Յասինը։
Հայիթիից աչքի ընկավ Ուիլսոն Իսիդորը, իսկ մրցակցի դարպասապահ Յասին Բունուն ինքնագոլ գրանցեց։
Խմբի մյուս խաղում Բրազիլիան 3:0 հաշվով հաղթել է Շոտլանդիային։
C խմբի մրցաշարային աղյուսակը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.
- Բրազիլիա – 7 միավոր
- Մարոկկո – 7
- Շոտլանդիա – 1
- Հայիթի – 0
Բրազիլիան և Մարոկկոն դուրս եկան փլեյ-օֆֆ, իսկ Շոտլանդան կարող է լինել երրորդ տեղը զբաղեցրած 8 հավաքականների շարքում ու շարունակել պայքարը։ Հայիթին ավարտեց մրցելույթը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml