ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտը` ըստ Opta-ի 📸
ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտը` ըստ Opta-ի 📸
02/06/2026 - 15:51

Իսպանիայի ազգային հավաքականն աշխարհի 2026թ. առաջնության գլխավոր ֆավորիտն է, հայտնում է Opta-ն։

Ըստ վիճակագրական ընկերության սուպեր համակարգչի` «Ֆուրիա ռոխան» 16 տոկոս հավանականությամբ կդառնա աշխարհ կրկնակի չեմպիոն։

Ֆրանսիայի չեմպիոնության հավանականությունը գնահատվում է 13, իսկ Անգլիայինը` 11,2 տոկոս։

Ֆավորիտների լավագույն տասնյակում են նաև աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան (10,4), Պորտուգալիան (7), Բրազիլիան (6,6), Գերմանիան (5,1), Նիդերլանդները (3,6), Նորվեգիան (3,5) և Բելգիան (2,4)։

Մունդիալը կմեկնարկի հունիսի 11-ին։ Մրցաշարին պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի 48 հավաքական, որը տեղի կունենա ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026