ԱԱ-2022. Իրանը դրամատիկ խաղում հաղթեց Ուելսին🎥

ԱԱ-2022. Իրանը դրամատիկ խաղում հաղթեց Ուելսին🎥

25/11/2022 - 16:53

ԱԱ-2022-ի B խմբի 2-րդ տուրում Իրանի հավաքականը մրցեց Ուելսի դեմ։

Հանդիպման մեծ մասում կողմերին չէր հաջողվում դառնալ գոլի հեղինակ, սակայն խաղավերջում իրանցիները կարողացան օգտվել ստացած թվային առավելությունից (խմբ.` 86-րդ րոպեին դաշտից հեռացվել էր Ուելսի դարպասապահ Ուեյն Հենեսին) ու երկու անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը. 90+8-րդ ու 90+11-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Ռուզբեհ Չեշմին ու Ռամին Ռեզայանը։

Այսպիսով, Իրանը հաղթեց 2:0 հաշվով։

Այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում.

Անգլիա – ԱՄՆ

Խումբի մրցաշարային աղյուսակը ներկա պահին ունի հետ հետևյալ տեսքը.

  1. Անգլիա – 3 միավոր
  2. Իրան (անցկացրած երկու հանդիպում) – 3 միավոր
  3. ԱՄՆ – 1 միավոր
  4. Ուելս (անցկացրած երկու հանդիպում) – 1 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022