Ֆիորենտինան փոխարինող է գտել Վլահովիչի համար
«Ֆիորենտինան» լրջորեն հետաքրքրված է «Բազելի» կենտրոնական հարձակվող Արթուր Կաբրալի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «մանուշակները» 23-ամյա հարձակվողին գնելու համար պաշտոնական առաջարկ են կատարել շվեյցարական ակումբին։
Ֆլորենցիան ներկայացնող ակումբը Կաբրալին գնելու համար պատրաստ է վճարել 14 մլն եվրո, որին հետագայում հավելավճարների տեսքով կավելանա ևս 2 մլն եվրո ։
Մեկ այլ ինսյադեր Նիկոլո Սկիրան էլ Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, որ «Ֆիորենտինան» բրազիլացի ֆուտբոլիստի հետ 4.5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել` 1.7 մլն եվրո աշխատավարձով։
Հատկանշական է, որ Արթուր Կաբրալին «Ֆիորենտինայի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը դիտարկում է որպես Դուշան Վլահովիչի անմիջական փոխարինող, ով, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Յուվենտուսի» կազմում։
Հիշեցնենք` ավելի վաղ կային խոսակցություններ, որ Կաբրալին իր շարքերում է ցանկանում տեսնել նաև «Բարսելոնան», սակայն գործարքն այդպես էլ չկայացավ։
Հավելենք, որ 23-ամյա հարձակվողը Շվեյցարիայի Սուպերլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 18 խաղում խփել է 14 գոլ ու գլխավորում է լավագույն ռմբարկուների ցանկը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուր Կաբրալ, Բազել, Բարսելոնա, Դուշան Վլահովիչ, Յուվենտուս, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆիորենտինա