Փյունիկը հիանալի խաղով հաղթեց Կալմարին` դուրս գալով ԿԼ որակավորման երրորդ փուլ🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկն» Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում մրցեց շվեդական «Կալմարի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Եղիշե Մելիքյանի թիմը հյուրընկլավելիս հաղթել էր 2:1 հաշվով։
Պատասխան խաղում էլ «նռնագույնները» բավական լավ հանդիպում անցկացրին` կրկին հաղթելով 2:1 հաշվով։
Երևանյան ակումբին հաղթանակ պարգևեցին Արտակ Դաշյանի և Հովհաննես Հարությունյանի խփած գոլերը։
Հյուրերի միակ գոլը Միլետա Ռայովիչը։
Այսպիսով, «Փյունիկն» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 4:2 հաշվով` դուրս գալով Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ, որի շրջանակում մրցելու է «Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա) – «Բոհեմիանս» (Չեխիա) դիմակայության հաղթողի դեմ։
Նշենք, որ վերոնշյալ դիմակայության առաջին խաղում նորվեգական ակումբը հաղթել է 3:0 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արտակ Դաշյան, Եղիշե Մելիքյան, Կալմար, Կոնֆերենցիաների լիգա, Հովհաննես Հարությունյան, Փյունիկ