«Ռեալում» լուրջ փոփոխություններ են սպասվում. Առբելոայից բացի երկու այլ պաշտոնյա էլ կարող են հեռանալ
Մադրիդի «Ռեալում» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լուրջ փոփոխություններ են սպասվում, հաստատում է El Mundo-ն։
«Արքայական» ակումբում սկսել են վերլուծել ստեղծված բարդ իրավիճակը։
Գլխավոր մարզիչ Ալվարո Առբելոան մինչև պայմանագրի ավարտը կշարունակի կատարել իր աշխատանքը, բայց մադրիդյան գրանդն արդեն սկսել է նրան փոխարինելու տարբերակներ դիտարկել։ 43-ամյա մասնագետի ու «լոս բլանկոսի» պայմանագիրը կավարտվի հուլիսի 1-ին։
Սպասվում է, որ «Ռեալը» կլքեն նաև ակումբի գլխավոր սկաուտ Խունի Կալաֆատն ու մարզական տնօրեն Սանտիագո Սոլարին։
«Սերուցքայինները» դուրս են մնացել Չեմպիոնների լիգայից ու Իսպանիայի գավաթի խաղարկությունից, իսկ Լա լիգայի ավարտից 7 տուր առաջ 9 միավորով հետ են մնացել առաջատար «Բարսելոնայից»։ «Արքայական» ակումբը վտանգում է երկրորդ տարին անընդմեջ չնվաճել ոչ մի տիտղոս։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ալվարո Առբելոա, Խունի Կալաֆատ, Ռեալ Մադրիդ, Սանտիագո Սոլարի