Ռեալի նախկին նախագահը մահացել է կորոնավիրուսից

Ռեալի նախկին նախագահը մահացել է կորոնավիրուսից

22/03/2020 - 02:09

«Ռեալի» նախկին նախագահ Լորենսո Սանսը մահացել է կորոնավիրուսից 76 տարեկան հասակում։

Մարտի 17 Սանսը հոսպիտալացվել էր այն բանից հետո, երբ ութ օր ունեցել է բարձր ջերմություն։ Կորոնավիրուսի նրա թեստը դրական արյդունքն էր ցույց տվել։ Մի քանի օր անց երիկամների անբավարարության պատճառով նրա վիճակը կտրուկ վատացել է։ Մարտի 21-ի երեկոյան բժիշկներն արձանագրել են նրա մահը։ Այս մասին տեղեկացնում է իտալացի լրագրող Տանկրեդի Պալմերին։

Լորենսո Սանսը «արքայական» ակումբը ղեկավարել է 1995-2000 թվականներին։ Նրա օրոք ակումբը 1998 և 2000 թվականներին նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023