Պաշտոնական. Կրիշտիանու Ռոնալդուն ավարտեց միջազգային կարիերան 🎥
Պաշտոնական. Կրիշտիանու Ռոնալդուն ավարտեց միջազգային կարիերան 🎥
05/11/2026 - 14:44

Կրիշտիանու Ռոնալդուն տեսաուղերձով հայտնել է միջազգային կարիերան ավարտելու մասին։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն այլևս հանդես չի գա Պորտուգալիայի հավաքականում։

Լեգենդար հարձակվողն ազգային թիմում նորամուտը նշել է Ղազխաստանի հավաքականի դեմ 2003թ. օգոստոսի 21-ին կայացած ընկերական խաղում (1:0)։ Նա հավաքականում անցկացրած 234 խաղում խփել է 146 գոլ, կատարել 45 ասիստ։

Ռոնալդուն հավաքականների մակարդակով պատմության մեջ լավագույն ռմբարկուն է և ամենաշատ հանդիպման մասնակցած ֆուտբոլիստը։

Պորտուգալացին հավաքականի հետ 2016թ. դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 2019 և 2025թթ. նվաճել է Ազգերի լիգայի տիտղոսը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026