ՉԼ ընթացիկ խաղարկության ամենաբարձր գնահատական ունեցող հանդիպումներն` ըստ SofaScore-ի
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունը մոտենում է իր տրամաբանական ավարտին. մնացել է պարզել միայն «ականջավոր» գավաթի հաղթողին, իսկ եզրափակիչում միմյանց դեմ են մրցելու «Լիվերպուլն» ու «Ռեալ Մադրիդը»։
Չեմպիոնների լիգայի յուրաքանչյուր հանդիպման ավարտից հետո հեղինակավոր SofaScore վիճակագրական ընկերության հավելվածում երկրպագուները կարողանում են 1-10 բալային համակարգով գնահատել այն։
Վիճակագրական ընկերությունը հրապարակել է մրցաշարի ընթացիկ խաղարկության ամենաբարձր գնահատական ունեցող հանդիպումները.
- «Մանչեսթեր Սիթի» 4:3 «Ռեալ Մադրիդ» – 9.4
- «Ռեալ Մադրիդ» 3:1 «Մանչեսթեր Սիթի» – 9.2
- «Ռեալ Մադրիդ» 2:3 «Չելսի» – 9.1
- «Ռեալ Մադրիդ» 3:1 ՊՍԺ – 9.1
- «Մանչեսթեր Յունայթեդ» 3:2 «Ատալանտա» – 8.7
Հավելենք, որ մայիսի 4-ին կայացած «Ռեալ Մադրիդ» 3:1 «Մանչեսթեր Սիթի» հանդիպման գնահատմանը մասնակցել է ավելի քան 58 հազար երկրպագու։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# SofaScore, Ատալանտա, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Չելսի, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ