Չեմպիոնների լիգայի շրջանակում ամենաշատ խաղեր հաղթած մարզիչները
Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօպտիմալ շուկայական արժեքը, հետաքրքիր վիճակագրություն է ներկայացրել։
Պորտալը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի շրջանակում ամենաշատ հաղթանակներ տոնած մարզիչներին։ Տասնյակում տեղ են գտել հետևյալ մարզիչները․
1․ Սըր Ալեքս Ֆերգյուսոն («Մանչեսթեր Յունայթեդ») – 194 հանդիպում, 105 հաղթանակ
2․ Կառլո Անչելոտի («Պարմա», «Յուվենտուս», «Միլան», ՊՍԺ, «Չելսի», «Ռեալ», «Բավարիա», «Նապոլի») – 165 հանդիպում, 91 հաղթանակ
3․ Արսեն Վենգեր («Մոնակո», «Արսենալ») – 188 խաղ, 88 հաղթանակ
4. Պեպ Գվարդիոլա («Բարսելոնա», «Բավարիա», «Մանչեսթեր Սիթի») – 129 հանդիպում, 80 հաղթանակ
5․ Ժոզե Մոուրինո («Պորտու», «Չելսի», «Ինտեր», «Ռեալ Մադրիդ», «Մանչեսթեր Յունայթեդ», «Տոտենհեմ») – 151 հանդիպում, 80 հաղթանակ
6․ Լուի վան Գալ («Այաքս», «Բարսելոնա», «Բավարիա», «Մանչեսթեր Յունայթեդ») – 95 հանդիպում, 57 հաղթանակ
7. Ռաֆա Բենիտես («Վալենսիա», «Լիվերպուլ», «Ինտեր», «Չելսի», «Նապոլի», «Ռեալ Մադրիդ») – 95 հանդիպում, 54 հաղթանակ
8. Օտմար Հիցֆելդ («Բորուսիա Դորտմունդ», «Բավարիա») – 95 հանդիպում, 48 հաղթանակ
9. Ֆաբիո Կապելո («Միլան», «Ռեալ Մադրիդ», «Յուվենտուս», «Ռոմա») – 86 հանդիպում, 45 հաղթանակ
10. Դիեգո Սիմեոնե («Ատլետիկո Մադրիդ») – 76 հանդիպում, 41 հաղթանակ
Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի վերջին տարիների ամենահաջող մարզիչներից մեկի՝ Զինեդին Զիդանի ակտիվում կա 46 հանդիպում, որոնց շրջանակում «Ռեալը» տարել է 28 հաղթանակ։ Զիդանն այդ ցուցանիշով 17-րդն է։
# Transfermarkt, Այաքս, Ատլետիկո Մադրիդ, Արսեն Վենգեր, Արսենալ, Բավարիա, Բարսելոնա, Բորուսիա-Դորտմունդ, Դիեգո-Սիմեոնե, Ժոզե Մոուրինիո, Ինտեր, Լիվերպուլ, Լուի Վան Գալ, Կառլո Անչելոտի, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Միլան, Մոնակո, Յուվենտուս, Նապոլի, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Պարմա, Պեպ Գվարդիոլա, Պորտու, ՊՍԺ, Ռաֆայել Բենիտես, Ռեալ Մադրիդ, Ռոմա, Սըր Ալեքս Ֆերգյուսոն, Վալենսիա, Տոտենհեմ, Օտմար Հիցֆելդ, Ֆաբիո Կապելո