Շերիֆը ՉԼ երկրորդ տուրից հետո ավելի շատ միավոր ունի, քան մի քանի թիմեր միասին վերցրած
Սեպտեմբերի 28-29-ին կայացան Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումները։
Ընթացիկ եվրագավաթային մրցաշրջանի իսկական բացահայտումն ու անակնկալը Մոլդովան ներկայացնող «Շերիֆն» է, որը 2-րդ տուրում հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդին»։
Յուրի Վերնիդուբի թիմը մրցաշարի առաջին տուրում էլ 2:0 հաշվով հաղթել էր Դոնեցկի «Շախտյորին»։
Տիրասպոլը ներկայացնող ակումբը, կայացած երկու տուրերից հետո, վաստակել է 6 միավոր և գլխավորում է D խմբի մրցաշարային աղյուսակը։
Հատկանշական է, որ «Շերիֆն» իր պատմության մեջ առաջին անգամ է մասնակցում Չեմպիոնների լիգայի խմբային փուլին։
Սակայն, մոլդովական ակումբի հաջողություններն այսքանով չեն ավարտվում։
Բանն այն է, որ ՉԼ ընթացիկ խաղարկության երկրորդ տուրից հետո «Շերիֆն» ավելի շատ միավոր է վաստակել, քան «Բարսելոնան», «Միլանը», «Ինտերը», «Մանչեսթեր Սիթին», «Պորտուն» միասին վերցրած, որոնք իրենց ակտիվում ընդհանուր ունեն 5 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ինտեր, Մանչեսթեր-Սիթի, Միլան, Շերիֆ, Չեմպիոնների-լիգա, Պորտու