Միայն մեկ ակումբ է պաշտոնապես ամբողջությամբ դուրս եկել Սուպերլիգայից
Անցնող օրերին կրկին արդիական է եվրոպական Սուպերլիգայի թեման։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, Սուպերլիգայի հիմնադիր-ակումբներից միայն «Ինտերն» է պաշտոնապես ամբողջությամբ դուրս եկել մրցաշարից։
Բանն այն է, որ միլանյան ակումբի ղեկավարության` Սուպերլիգային միանալու ստորագրած պայմանագրում ներառված է եղել մրցաշարը լքելու հատուկ կետ։
Հատկանշական է, որ «Ինտերը» Սուպերլիգային միացած ակումբներից միակն է եղել, որի հետ կնքված պայմանագրում եղել է նման կետ։
Հաղորդվում է, որ այդ կետն ավելացվել է` հաշվի առնելով «ներաձուրիների» ֆինանսական անկայուն վիճակը։
Աղբյուրի փոխանցմամբ` այժմ Սուպերլիգայի կազմում շարունաում են մնալ ոչ միայն «Բարսելոնան», «Ռեալ Մադրիդն» ու «Յուվենտուսը», այլև մյուս ակումբներն էլ պայմանագրով կապված են մրցաշարին։
Նշվում է, որ մյուս բոլոր 8 հիմնադիր-ակումբները, չնայած հրապարակավ հայտարարել են Սուպերլիգայից դուրս գալու մասին, մրցաշարին միանալու պայմանագիր են կնքել, որը նրանց պահում դրա շրջանակում։
Հիշեցնենք, որ 2021 թ. ապրիլին եվրոպական 12 գրանդ ակումբներ հայտարարեցին Սուպերլիգա ստեղեծելու մասին։ Մրցաշարի հիմնադիր-ակումբներն են «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան», «Յուվենտուսը», «Միլանը», «Ինտերը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Չելսին», «Լիվերպուլը», «Արսենալը», «Տոտենհեմն» ու «Ատլետիկո Մադրիդը»։
Ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, որ «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին առաջիկա օրերին պատրաստվում է ներկայացնել Սուպերլիգայի նոր ծրագիրը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Արսենալ, Բարսելոնա, Ինտեր, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Միլան, Յուվենտուս, Չելսի, Ռեալ Մադրիդ, Սուպերլիգա, Տոտենհեմ