Բարսելոնան կրկին հետաքրքրված է Յուվեի պաշտպանի ծառայություններով
«Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Մաթիաս դե Լիխտը կրկին հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը՝ հղում կատարելով El Chiringuito-ին, 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրված են կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան և գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը, ով դե Լիխիտի հետ աշխատել է դեռևս Հոլանդիայի հավաքականը մարզելու տարիներին։
Հատկանշական է, որ երիտասարդ պաշտպանի տեղափոխությանը «Բարսելոնա» կողմ է նաև ակումբի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը, ովքեր միասին հանդես են եկել «Այաքսի» կազմում։
Ինչպես գիտեք, Մաթիաս դե Լիխտի գործակալ Մինո Ռայոլան այս ամսվա սկզբին մեկնել էր Բարսելոնա և կատալոնական ակումբի ղեկավար Ժոան Լապորտայի հետ քննարկել է «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի հավանականան տեղափոխությունը։
El Chiringutio-ին հայտնի էր դարձել, որ Լապորտան ու Ռայոլան քննարկել են նաև հոլանդացի պաշտպանի հավանական տրանսֆերը։
Հիշեցնենք, որ հոլանդացի պաշտպանի ծառայություններով «Բարսելոնան» հետաքրքրված էր դեռևս նրա՝ «Այաքսում» հանդես գալու տարիներին, սակայն նա, 2019 թվականի ամռանը 85․5 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Յուվենտուս»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Մաթիաս դե Լիխտ, Մինո Ռայոլա, Յուվենտուս, Ռոնալդ Կուման, տրանսֆերներ