Հայտնի է դարձել Դե Լիխտի հրաժարագինը․ նրան Բարսելոնան է ցանկանում ձեռք բերել

Հայտնի է դարձել Դե Լիխտի հրաժարագինը․ նրան Բարսելոնան է ցանկանում ձեռք բերել

06/04/2021 - 13:47

Իտալացի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոյին հաջողվել է մի շարք մանրամասներ պարզել «Յուվենտուսի» ու հոլանդացի կենտրոնական պաշտպան Մաթիաս դե Լիխիտի միջև կնքված պայմանագրից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը, իսկ 21-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 150 մլն եվրո, որը սկսելու է գործել 2022 թվականի հուլիսից։

Հաղորդվում է, որ թուրինյան ակումբը գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է Դե Լիխիտին պահել իր շարքերում, քանի որ «բյանկոներիների» մարզչական անձնակազմն ու ղեկավարությունը նրան առանցքային ֆուտբոլիստ են համարում։

Հիշեցնենք, որ վերջերս Մինո Ռայոլան և «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի հայրը՝ Ալֆ-Ինգե Հալանդը մեկնել էին Բարսելոնա, որպեսզի կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ քննարկեն նորվեգացի ֆուտբոլիստի տրանսֆերային հարցերը։

Նշվում է, որ Ռայոլան ու Լապորտան քննարկել են նաև Մաթիաս դե Լիխտի՝ «Բարսելոնա» հավանական տեղափոխությունը։

Հիշեցնենք, որ հոլանդացի պաշտպանը «Յուվենտուսի» գույները պաշտպանում է 2019 թվականից սկսած։ Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 25 հանդիպում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023