ԿԼ. «Նոան» հաղթեց «Զիմբրուին»` դուրս գալով որակավորման երրորդ փուլ 🎥
«Նոան» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ։
Հայաստանի գավաթակիրն Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում մոլդովական «Զիմբրուի» դեմ պատասխան խաղում 2:1 հաշվով հաղթանակ տարավ։ Դիմակայության առաջին մրցավեճում գրանցվել էր 1:1 հաշիվը։
Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմից պատասխան խաղում գոլերը խփեցին Գոռ Մանվելյանն ու Գուստավո Սանգարեն։ Մրցակցից աչքի ընկավ Ժոնատասը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml