Մբապեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ
Ինչպես տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը, «Պարի Սեն Ժերմենի» կենտրոնական հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին դիմակայության շրջանակում ֆրանսիական ակումբը 1։4 հաշվով արտագնա խաղում առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ։ Այդ խաղում 22-ամյա ֆրանսիացին դարձավ հեթ տրիկի հեղինակ։
Լավագույնի կոչմանը Մբապեից բացի հավակնում էին նաև Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), Էրլինգ Հալանդը («Բորուսիա Դորտմունդ») և Սիրժիու Օլիվեյրան («Պորտու»)։
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում բոլոր խաղերի հաշվարկով մասնակցել է 29 հանդիպման, դարձել 21 գոլի և 9 գոլայի փոխանցման հեղինակ։
Հատկանշական է, որ միայն ՉԼ-ի այս մրցաշրջանում նա, մասնակցելով 6 հանդիպման, դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Էրլինգ Հալանդ, Լիվերպուլ, Կիլիան-Մբապե, Մոհամեդ-Սալահ, Չեմպիոնների-լիգա, Պորտու, ՊՍԺ, Սերժիու Օլիվեյրա