Խավին Դիբալային գերագնահատված ֆուտբոլիստ է համարում
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին դեմ է, որ ակումբը պայմանագիր կնքի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի հետ։
Հայտնի է, որ Դիբալայի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ լրանում է հունիսի 30-ին, իսկ դրա երկարաձգման շուրջ կայացած բանակցությունները որևէ արդյունք չեն տվել` մտնելով փակուղի, ինչի հետևանքով արգենտինացի ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով կլքի «բյանկոներիների» շարքերը։
Ինչպես գրում է El Nacional-ը, 28-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է իր ուժերը փորձել Լա լիգայում, իսկ նրա կարիերայի շարունակության հավանական տարբերակներից մեկը «Բարսելոնա» տեղափոխությունն է և, ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկությունների, կատալոնական ակումբը նախնական բանակցություններ է վարել Դիբալայի գործակալի հետ։
Նշվում է, որ «բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան գոհ կլինի, եթե կարողանա նման «շքեղ» ֆուտբոլիստին ձեռք բերի անվճար։
Այդուհանդերձ, «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Խավին դեմ է Դիբալայի` «Բարսելոնա» տեղափոխությանը և նրան համարում է գերագնահատված ֆուտբոլիստ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արգենտինացի հարձակվողին իրենց շարքերում են ցանկանում տեսնել նաև ՊՍԺ-ն, «Ատլետիկո Մադրիդը», «Արսենալն» ու «Ինտերը», որոնք նույնպես կապվել են Դիբալայի գործակալի հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Արսենալ, Բարսելոնա, Ժոան Լապորտա, Ինտեր, Յուվենտուս, Նիկոլո Սկիրա, Պաուլո-Դիբալա, ՊՍԺ, տրանսֆերներ