«Խայտառակություն է». Լապորտան` Այնտրախտի 30 հազար երկրպագուների մասին
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվեց «Այնտրախտին»` դուրս մնալով պայքարից։
Հայտնի է, որ «Այնտրախտի» մոտ 30 հազար երկրպագուներ մեկնել էին Բարսելոնա` աջակցելու սիրելի ակումբին։
Հանդիպումից հետո այդ մասին է խոսել «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորան` կատարվածը որակելով որպես խայտառակություն.
«Խայտառակություն է, որի կրկնումը հետագայում չենք կարող թույլ տալ։ Թեև մենք ունենք մեզ անհրաժեշտ տեղեկատվության միայն մի մասը, դեռ պետք է վերլուծենք կատարվածը:
Այս պահից սկսած` նման հարցերին շատ ավելի խիստ պետք է մոտենանք։
Ես, որպես կատալոնացի, ամաչում եմ կատարվածի համար։ Ցավում եմ, որ հյուրերի նման քանակի երկրպագուների թույլ տվեցինք ժամանել այստեղ։
Մենք միջոցներ կձեռնարկենք, որ նման բան այլևս չկրկնվի»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է AS-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այնտրախտ, Բարսելոնա, Եվրոպա-լիգա, Ժոան Լապորտա