Ինտերի գլխավոր տնօրենը հաստատել է. Մխիթարյանը կհամալրի «ներաձուրիների» շարքերը
«Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան հաստատել է, որ ակումբն ավարտին է հասցրել «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և «Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանայի տրանսֆերները.
«Ես հաստատում եմ, որ ակումբն ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքելու Հենրիխ Մխիթարյանի ու Անդրե Օնանայի հետ. երկու գործարքներն էլ կայացած են։
Այժմ մենք փորձում ենք պայմանագիր կնքել Պաուլո Դիբալայի և Ռոմելու Լուկակուի հետ։ Այդ գործարքները կախված են միայն ֆինանսական պայմաններից։
Բրեմերը (խմբ.` «Տորինո») նույնպես այն ֆուտբոլիստների ցանկում է, ով անհրաժեշտ է մեր ակումբին»,- եզրափակել է Մարոտան, ում խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «ներաձուրիները» Մխիթարյանի հետ կնքելու են 2 տարվա պայմանագիր, իսկ նրա աշխատավարձը կազմելու է 3.5 մլն եվրո։
Սպասվում է, որ հայազգի ֆուտբոլիստն առաջիկա օրերին բուժզննում կանցնի միլանյան ակումբի համար, ինչից հետո պաշտոնապես կհայտարարվի գործարքի մասին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Անդրե Օնանա, Բեպե Մարոտա, Բրեմեր, Ինտեր, Հենրիխ-Մխիթարյան, Պաուլո-Դիբալա, Ռոմա, Ռոմելու-Լուկակու, տրանսֆերներ