Ինձզագի. «Ինտերը հոգեբանական փոսի մեջ է»
Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ինտերը» մրցեց «Միլանի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։
«Ինտերը» վերջին 4 պաշտոնական խաղերում չի կարողանում գոլի հեղինակ դառնալ։ «Ներաձուրիների» չոր շարքը շարունակվում է արդեն 403 րոպե։
Միլանյան ակումբի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձզագին խոսել է իր թիմի անհաջող շրջանի մասին.
«Ես հասկանում եմ, որ եթե թիմդ գոլի հեղինակ չի դառնում 4 հանդիպում անընդմեջ, ապա այդ փաստը հայտնվում է ԶԼՄ-ների վերնագրերին։
Այդուհանդերձ, մենք աշխատում ենք խնդիրը շտկելու ուղղությամբ։ Մենք ունենք տաղանդավոր հարձակվողներ, ովքեր մարզավիճակ են հավաքում։
Մենք այնքան ինտենսիվ ենք աշխատել նոյեմբեր, դեկտեմբեր ու հունվար ամիսներին, որ անխուսափելիորեն հայտնվեցինք հոգեբանական փոսում։
Մենք դեռ չենք կարողանում վերականգնվել «Միլանից» կրած պարտությունից (1:2), որի ընթացքը մինչև 75-րդ րոպեն այլ ելք էր խոստանում»,- Ինձզագիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։
Հավելենք, որ վերջին 7 պաշտոնական խաղերում «Ինտերը» տոնել է ընդամենը 1 հաղթանակ` կրելով 3 պարտություն, ևս 3 հանդիպում էլ ավարտել է ոչ-ոքի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Coppa Italia, Ա-սերիա, Ինտեր, Իտալիայի-Գավաթ, Միլան, Սիմոնե Ինձզագի