Դրեյքը 600 հազ. դոլլար խաղադրույք էր կատարել Բարսելոնայի հաղթանակի համար📸
Կանադացի աշխարհահչռակ ռեպեր Դրեյքն աստղաբաշխական գումար է կորցրել խաղադրույքի պատճառով։
Բանն այն է, որ 35-ամյա ռեպերը 833 հազ. կանադական դոլլար (600 հազ. ԱՄՆ դոլլար) խաղադրույք էր կատարել, որ «Բարսելոնան» Էլ կլասիկոյում կհաղթի «Ռեալ Մադրիդին», իսկ անգլիալան Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Արսենալը»` «Լիդսին»։
Եթե «զինագործները» նվազագույն` 1:0 հաշվով հաղթեցին «Լիդսին», ապա կատալոնական ակումբը 1:3 հաշվով զիջեց «սերուցքայիններին»։
Խաղադրույքի ընդհանուր գործակիցը եղել է 4.68 և հաղթելու դեպքում Դրեյքը կշահեր 2.8 մլն ԱՄՆ դոլլար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Բարսելոնա, Դրեյք, Էլ Կլասիկո, Լիդս, Ռեալ Մադրիդ