Արգենտինան հիանալի խաղով հաղթեց Վենեսուելային🎥
Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 17-րդ տուրի վերջին խաղում Արգենտինայի հավաքականը Բուենոս Այրեսի «Բոմբոներա» մարզադաշտում մրցեց Վենեսուելայի դեմ։
«Ալբիսելեստեն» ողջ հանդիպման ընթացքում ուներ ինչպես տարծքային, այնպես խաղային մեծ առավելություն և մրցակցին հղթեց խոշոր` 3:0 հաշվով։
Լիոնել Սկալոնիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Նիկոլաս Գոնսալեսը, Անխել դի Մարիան ու Լեո Մեսսին։
Այս ընտրական գոտու 17-րդ տուրում կայացել են նաև հետևյալ հանդիպումները.
Կոլումբիա 3:0 Բոլիվիա
ԿՈՆՄԵԲՈԼ-ի գոտու որակավորման փուլի մրցաշարային աղյուսակը վերջին տուրից առաջ ունի հետևյալ տեսքը.
- Բրազիլիա (անցկացրած 16 հանդիպում) – 42 միավոր
- Արգենտինա (անցկացրած 16 հանդիպում) – 38 միավոր
- Էկվադոր – 25 միավոր
- Ուրուգվայ – 25 միավոր
- Պերու – 21 միավոր
- Կոլումբիա – 20 միավոր
- Չիլի – 19 միավոր
- Պարագվայ – 16 միավոր
- Բոլիվիա – 15 միավոր
- Վենեսուելա – 10 միավոր
Վերջին` 18-րդ տուրում կկայանան հետևյալ հանդիպումները.
Պերու – Պարագվայ
Վենեսուելա – Կոլումբիա
Բոլիվիա – Բրազիլիա
Չիլի – Ուրուգվայ
Էկվադոր – Արգենտինա
Հավելենք, որ դեռևս անհայտ է հետաձգված Բրազիլիա – Արգենտինա հանդիպման ճակատագիրը։
Հիշեցնենք, որ այս ընտրական գոտուց Բրազիլիան, Արգենտինան, Էկվադորն ու Ուրուգվայն արդեն նվաճել են աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր։
Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի շրջանակում 5-րդ հորիզոնականը զբաղեցրած հավաքականը միջմայրցամաքային անցումային հանդիպում անցկացնելու իրավունք է ստանում, որի շրջանակում մրցելու է Ասիայի գոտու որակավորման չորրորդ փուլի հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Անխել-դի-Մարիա, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Բոլիվիայի հավաքական, Բրազիլիայի հավաքական, Էկվադորի հավաքական, Լեո Մեսսի, Լիոնել Սկալոնի, Կոլումբիայի հավաքական, Մունդիալ-2022, Նիկոլաս Գոնսալես, Ուրուգվայի հավաքական, Չիլիի հավաքական, Պարագվայի հավաքական, Պերուի հավաքական, Վենեսուելայի հավաքական, Քաթար-2022