Անչելոտի. «Եթե այսպես խաղանք նաև ՊՍԺ-ի դեմ, ապա պայքարը շարունակելու տարբերակներ կունենանք»
Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ռեալ Սոսիեդադի» նկատմամբ։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին.
«Եթե այսպես խաղանք նաև ՊՍԺ-ի դեմ, ապա պայքարը շարունակելու տարբերակներ կունենանք։ Թիմը հասկացել էր այս հանդիպման կարևորությունը։
Արդյո՞ք Կամավինգան դաշտ դուրս կգա փարիզյան ակումբի դեմ խաղում։ Նա տարբերակներից մեկն է։
Մոդրիչը «Ռեալի» խաղային համակարգի կարևորագույն տարրերից մեկն է, սակայն չկա այնպիսի ֆուտբոլիստ, ով կկարողանա ամբողջությամբ փոխարինել Կազեմիրոյին։ Այդ դիրքում ես կարող եմ այլ ֆուտբոլիստ դաշտ դուրս բերել, ով ունի լրիվ այլ որակներ։
Ամեն դեպքում, այս խաղից հետո երկրպագուները մեզ ավելի շատ են հավատում»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է El Chiringutio TV-ն։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Ռեալ Մադրիդ» – ՊՍԺ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 8-ին` Երևանի ժամանակով 00:00-ից սկսած։ Կողմերի միջև կայացած առաջին խաղում փարիզյան ակումբը հաղթել է 1:0 հաշվով։
Նշենք, որ Կազեմիրոն որակազրկման պատճառով բաց է թողնելու «Պարի Սեն-Ժերմենի» դեմ պատասխան հանդիպումը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդուարդո Կամավինգա, Լա-լիգա, Լուկա-Մոդրիչ, Կազեմիրո, Կառլո Անչելոտի, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Ռեալ-Սոսիեդադ