Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Լատվիայի ընտրանուն
Մարտի 24-ին կայացավ Լատվիայի և Հայաստանի Մ19 հավաքականների երկրորդ ընկերական հանդիպումը: Լատվիայի հավաքականը հաղթեց 3:1 հաշվով: Մեր թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Գերման Կուրբաշյանը:
Հիշեցնենք, որ օրերս Մ19 հավաքականները դարձյալ միմյանց հետ էին մրցել. հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1
Հայաստանի Մ-19 հավաքականի մեկնարկային կազմը հետևյալն էր՝
12. Նարեկ Հովհաննիսյան, 8. Արսեն Եղիազարյան, 4. Արման Ղազարյան, 10. Սերգեյ Մկրտչյան, 11. Էրիկ Ավետիսյան, 6. Ռաֆիկ Միսակյան, 7. Մարտին Գրիգորյան, 15. Գերման Կուրբաշյան, 18. Էրիկ Ազիզյան, 20. Երջանիկ Ղուբասարյան, 2. Յուրի Օգանեսյան
Պահեստայիններ՝ 1. Հարություն Մելքոնյան, 5. Կարեն Հովհաննիսյան, 21. Պատվական Ավետիսյան, 17. Արամ Խամոյան, 22. Գրենիկ Պետրոսյան, 14. Նարեկ Աղասարյան, 19. Նարեկ Ալավերդյան, 16. Ղազար Դերմեջյան
Գլխավոր մարզիչ՝ Արթուր Ոսկանյան
Աղբյուրը՝ ՀՖՖ