WTA. Էլինա Ավանեսյանը դիրքը բարելավել է 66 տեղով
Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է թենիսիստուհիների դասակարգման թարմացված աղյուսակը։
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը դիրքը բարելավել է 66 տեղով և 351 միավորով այժմ աշխարհի 215-րդ ռակետն է։
Հունիսի 14-ին 23-ամյա թենիսիստուհին Հայաստանի դրոշի ներքո առաջին տիտղոսն էր նվաճել` դառնալով Զագրեբի ITF W100 կարգի մրցաշարի հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml