Transfermarkt-ը Մեսսիի անձնական էջում ավելացրել է ոսկե գնդակների քանակը (լուսանկար)

Transfermarkt-ը Մեսսիի անձնական էջում ավելացրել է ոսկե գնդակների քանակը (լուսանկար)

28/11/2019 - 14:50

Հեղինակավոր transfermarkt.com կայքը Լեո Մեսսիի անձնական էջում ավելացրել է արգենտինացու ոսկե գնդակների քանակը՝ հասցնելով այն վեցի։

Վերջերս էլ իսպանական Mundo Deportivo պարբերականն էր նյութ հրապարակել, որտեղ նշվում էր, որ Ոսկե գնդակի 2019 թվականի դափնեկիր դառնալու է հենց արգենտինացին։

Աղբյուրը նշում էր նաև, որ France Football պարբերականը, որը հանձնում է հեղինակավոր մրցանակը, արդեն տեղյակ է պահել Լեո Մեսսիին այդ մասին և խմբագրի ու լրագրողի հետ մեկնել են Բարսելոնա՝ կատալոնացիների 10 համարից հարցազրույց վերցնելու համար։

Ոսկե Գնդակն այս տարի հանձնվելու է դեկտեմբերի 2-ին, իսկ մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու Փարիզում։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023