Տոկիո-2020-ի շրջանակում ավարտվեց ֆուտբոլային մրցաշարի խմբային փուլը։ Վերջին` 3-րդ տուրում տանտեր Ճապոնիայի օլիմպիական հավաքականը A խմբի մրջանակում մրցեց Ֆրանսիայի ընտրանու դեմ։ Ծագող արևի երկրի ներկայացուցիչները պարզապես ֆանտաստիկ ֆուտբոլ խաղացին` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։ Ճապոնացիները խաղակեսերից յուրաքանչյուրում երկուական գնդակ ուղարկեցին Պոլ Բերնարդոնիի պաշտպանած դարպասը։ Առաջին կեսում աչքի ընկան Տակեֆուսա Կուբոն և Հիրոկի Սակային, ովքեր իրենց գոլերը […]
Ավելին
Տոկիո-2020-ի ֆուտբոլային մրցաշարի շրջանակում մոտենում է ավարտին խմբային փուլը։ Վերջին` 3-րդ տուրում, Բրազիլիայի օլիմպիական հավաքականը D խմբում մրցեց Սաուդյան Արաբիայի ընտրանու դեմ։ «Պենտակամպիոնները» բավական արագ բացեցին խաղի հաշիվը. 14-րդ րոպեին Կլաուդինիոյի իրացրած անկյունայինից հետո Մաթեուս Կունյան գլխի դիպուկ հարվածով առաջ մղեց բրազիլացիներին։ Խփած գոլից հետո էլ Անդրե Ժարդինի սաները 20-րդ րոպեին հաշիվը կրկնապատկելու հիանալի հնարավորություն […]
Ավելին
Բրազիլական ու ընդհանրապես համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Ռոնալդոն օլիմպիական խաղերին մասնակցել է միայն մեկ անգամ` 1996 թ. Ատլանտայում, սակայն հետաքրքիրն այն է, որ այդ մրցաշարին նա հանդես չէր գալիս իր հանրահայտ անունով, այլ մարզաշապիկին գրված է եղել «Ռոնալդինիո»։ Այո՛, այո՛, դուք ճիշտ կարդացիք։ Ռոնալդո, «Ֆենոմեն», «Ատամիկ», «R9»։ Այս անուններից յուրաքանչյուրը բոլորն են հիշում, քանի որ խոսքն […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Տոկիո-2020-ի ֆուտբոլային մրցաշարի 2-րդ տուրում Ֆրանսիայի օլիմպիական հավաքականը, թրիլլերային սցենարով անցած խաղում, 4:3 հաշվով հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն։ Հանդիպման 90+5-րդ րոպեին անչքի ընկնելու անհավանական պահ կորցրեց ՀԱՀ-ի պաշտպան Լյուկ Ֆլոյրսը, ով դատարկ դարպասի դիմաց 2-3 մետրից բարձր հարվածեց։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Տոկիո-2020-ի ֆուտբոլային մրցաշարի 2-րդ տուրում Ֆրանսիայի օլիմպիական հավաքականը A խմբի մրջանակում մրցեց ՀԱՀ-ի ընտրանու դեմ։ Հանդիպումն անցել է գերթրիլլերային և հետաքրքիր պայքարում, կողմերը միասին վերցրած խփել են 7 գոլ, սակայն ամեն ինչ հերթով։ Դեռ առաջին կեսում Հարավաֆրիկյան Հանարպետության ֆուտբոլիստները կարող էին մի քանի գնդակի առավելություն ստանալ։ Նախ 23-րդ րոպեին հարվածայաին դիրքում էր հայտնվել աֆրիկացիների հարձակվող […]
Ավելին
Տոկիո-2020-ի շրջանակում ավարտվեց ֆուտբոլի մրցաշարի խմբային փուլի 1-ին տուրը, որի վերջին խաղում մրցաշարի գործող չեմպիոն Բրազիլիայի օլիմպիական հավաքականը D խմբի շրջանակում մրցեց գործող փոխչեմպիոն Գերմանիայի օլիմպիական ընտրանու դեմ։ Հանդիպման առաջին կեսում հարավամերիկացիները քարը քարի վրա չթողեցին «բունդեսմանշաֆթին»` մրցակցի դարպասն ուղարկելով երեք գնդակ։ Հատկանշական է, որ բրազիլացիների բոլոր գոլերն իր անվան դիմաց գրանցեց Ռիչարլիսոնը և դարձավ […]
Ավելին
Տոկիո-2020-ի շրջանակում հուլիսի 22-ին մեկնարկել է ֆուտբոլի մրցաշարը։ Մրցաշարի գործող չեմպիոն Բրազիլիայի օլիմպիական հավաքականը D խմբի շրջանակում կմրցի գործող փոխչեմպիոն Գերմանիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 15:30-ին։ Մրցող կողմերը խաղը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Տոկիո-2020-ի շրջանակում մեկնարկել է ֆուտբոլի մրցաշարը, որի շրջանակում կայանում է 1-ին տուրը։ Մեքսիկայի օլիմպիական հավաքականն A խմբի շրջանակում Տոկիոյում մրցեց Ֆրանսիայի ընտրանու դեմ։ Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո երկրորդ կեսում «ացտեկներն» իսկական դաս տվեցին ֆրանսիացիներին` ջախջախելով 4:1 հաշվով։ Մեքսիկայի օլիմպիական հավաքականի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ալեքսիս Վեգան, Սեբաստիան Կորդովան, Ուրիել Անտունան և Էդուարդո Ագիրեն։ «Եռագույնների» […]
Ավելին
Տոկիո-2020-ի շրջանակում մեկնարկեց ֆուտբոլային մրցաշարը։ C խմբի շրջանակում Իսպանիայի օլիմպիական հավաքականը մրցեց Եգիպտոսի ընտրանու դեմ։ Հանդիպման առաջին կեսում, ճիշտ է, «ֆուրիա ռոխան» ուներ տարածքային առավելություն, սակայն ոչինչ չկարողացավ առաջարկել մրցակցին` չստեղծելով որևէ իրական գոլային պահ, իսկ առաջին կեսում գոլեր չտեսանք։ Երկրորդ կեսում իսպանացիները մեծացրին առավելութնունը, ճնշում էին գործադրում մրցակցին, բայց գործն իրական գոլային պահերին հասավ […]
Ավելին
Հուլիսի 22-ին մեկնարկում է ամառային օլիմպիական խաղերի` Տոկիո-2020-ի, ֆուտբոլային մրցաշարը։ Իսպանիայի օլիմպիական հավաքականը 1-ին տուրում C խմբի շրջանակում «Սապորո Դոմ» մարզադաշտում կմրցի Եգիպտոսի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 11:30-ին (Խմբ.` Տոկիոն գտնվում է +9 ժամային գոտում և Երևանից առաջ է 5 ժամով), որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ1» հեռուստաընկերության եթերով, իսկ […]
Ավելին
1 11 12 13 14

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023