Ներկայացնում ենք տեսանյութ օգոստոսի ամենաաղմկալի տրանսֆերների մասին։ Հերթական անգամ ակումբները ահռելի գումարներ ծախսեցին, մի շարք տպավորող տեղափոխություններ կայացան։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին իրենց կազմերը ամրապնդեցին գրեթե բոլոր գրանդ ակումբները։ Դե ուրեմն, եկեք հասկանանք` նորեկներից ո՞վ կարդարացնի իրեն եւ ո՞ւմ ձախողում կսպասվի. գումարած այս ամենին` ներկայացնում ենք նաեւ ամռանը կայացած տրանսֆերների dream team-ը. Կոուտինյոն, Դավիդ Լուիզը, […]
Ավելին
«Բավարիայի» նախկին կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին պաշտոնապես դարձել է «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստ: «Մանուշակները» հաստատել են, որ 36-ամյա ֆրանսիացու հետ կնքվել է պայմանագիր, Ռիբերին «Բավարիայից» հեռանացել է ազատ խաղացողի կարգավիճակով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռիբերիի պայմանագիրը նախատեսված կլինի 2 տարով, իսկ տարեկան աշխատավարձը կկազմի 4 միլիոն եվրո: Վաղը՝ օգոստոսի 22-ին կկայանա Ռիբերիի շնորհանդեսը:
Ավելին
Անվանի Ֆրանկ Ռիբերին դիտարկում է կարիերան շարունակելու տարբերակները: Sky Sports-ը հայտնում է, որ ռուսական «Դինամոն» և «Սպարտակը» արդեն իսկ առաջարկներ են արել ֆրանսիացուն: Հիշեցնենք, որ 36-ամյա ֆուտբոլիստի հետ բանակցություններ է վարում նաև «Ֆիորենտինան»:
Ավելին
«Բարսելոնան» չի հրաժարվում Նեյմարին վերադարձնելու մտքից: Le Parisien-ը հայտնում է, որ կատալոնական ակումբը ևս մեկ առաջարկ կանի «Պարի Սեն Ժերմենին»: Աղբյուրը նշում է, որ բանակցությունները կվերսկսվեն հաջորդ շաբաթ: Նշվում է նաև, որ իսպանական գրանդը պատրաստ է բաց թողնել Ուսման Դեմբելեին: Հիշեցնենք, որ Նեյմարը վերադարձել է ՊՍԺ-ի մարզումներին:
Ավելին
Ներկայիս ֆուտբոլի թերևս ամենաքննարկվող կերպարի՝ Նեյմարի «ոդիսականը» շարունակում է հեղեղել միջազգային մեդիան: Այսօր՝ օգոստոսի 17-ին բրազիլացին վերադարձել է փարիզյան թիմի մարզումներին,- հայտնում է L’Equipe-ը: Actu Foot-ը լուսանկար է հրապարակել. Պարզ է դառնում, որ Նեյմարը մնում է «Պարի Սեն Ժերմենում»: Թոմաս Տուխելն ասել է հետևյալը. «Տրանսֆերային պատուհանն ավարտվում է: Խոսակցությունները ոչինչ չեն նշանակում. նա մեր ֆուտբոլիստն […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Մատեո Դարմիանը հայտնվել է «Բարսելոնայի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում: Ինչպես հայտնում է ESPN-ը, կատալոնական ակումբը 29-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է այլընտրանք «Բետիսի» պաշտպան Խունիոր Ֆիրպոյին. վերջինիս հարցով «Բարսան» բանակցում է վալենսիական ակումբի հետ: Հարկ է նշել, որ «Բարսելոնան» հետաքրքրվում է նաև Դավիդ Ալաբայի ծառայություններով:
Ավելին
«Միլանի» կիսապաշտպան Պատրիկ Կուտրոնեն շատ մոտ է «Վուլվերհեմփթոն» տեղափոխվելուն: Goal.com-ը հայտնում է, որ 21-ամյա իտալացու համար անգլիական ակումբը «Միլանին» կվճարի 18 միլիոն եվրո, ևս 4-ը՝ բոնուսի տեսքով: Պարբերականը հայտնում է, որ մնում են թղթաբանական հարցերը, ֆուտբոլիստի բուժզնման ժամկետը ևս որոշված է: Եվրոպա լիգայի 2-րդ փուլում չեխական «Յաբլոնեցի» արգելքը հաղթահարելու դեպքում (առաջին խաղը՝ 2:1), 3-րդ փուլում […]
Ավելին
Պաշտպան Ալեիշ Վիդալը առաջիկայում պայմանագիր կստորագրի «Ալավեսի» հետ: Marca-ն հայտնում է, որ բասկյան ակումբը պայմանավորվել է «Սևիլիայի» հետ Վիդալի վարձակալության, այնուհետև տրանսֆերի գնման հարցում: Ֆուտբոլիստների ծառայություններով հետաքրքրված էին նաև ռուսական «Սպարտակն» ու «Լոկոմոտիվը»: 29-ամյա խաղացողը 2015 թվականին «Սևիլիայից» տեղափոխվել է «Բարսելոնա», իսկ 2018-ին վերադարձել է անդալուզյան ակումբ:
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարան «Ֆիորենտինայի» հետաքրքրությունների առանցքում է: Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, իտալացիները կատալոնական ակումբին արդեն առաջարկ արել: «Բարսելոնան» ավելի վաղ ֆուտբոլիստի հարցով բանակցում էր «Վալենսիայի» հետ: «Չղջիկները» պահանջում էին, որ Ռաֆինյան համաձայնի աշխատավարձի նվազեցմանը: Բանակցությունները տապալվել են: Նախորդ տարի Ռաֆինյան վերադարձել է «Ինտերից», որտեղ վարձակալական հիմունքներով էր: 26-ամյա բրազիլացին վնասվածքի պատճառով երկար ժամանակ […]
Ավելին
Հարձակվող Բորխա Մայորալը, ըստ ամենայնի. առաջիկա մրցաշրջանը չի անցկացնի «Ռեալում»: Ինչպես հայտնում է AS-ը, 22-ամյա ֆուտբոլիստը չի մտնում մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ծրագրերի մեջ: Ըստ պարբերականի՝ «Ռեալը» մտադիր է Մայորալին դարձյալ վարձակալությամբ բաց թողնել «Լևանտե»: Բորխան նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է վալենսիական ակումբում, իսկ հունիսին ավարտվել է ժամկետը և վերադարձել է մադրիդյան թիմ:
Ավելին
1 293 294 295 296 297 303

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023