Պաշտոնական․ Լիդսը ևս մեկ նորեկ ունի

Պաշտոնական․ Լիդսը ևս մեկ նորեկ ունի

30/08/2020 - 00:46

Ինչպես տեղեկացնում է «Լիդսի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Ֆրայբուրգի» կենտրոնական պաշտպան Ռոբին Կոխին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը, իսկ անգլիական ակումբը 24-ամյա պաշտպանի դիմաց վճարել է 13 մլն եվրո, սակայն հայտնի չէ, թե գերմանացի ֆուտբոլիստը որքան աշխատավարձ է վաստակելու նոր թիմի կազմում։

Ավարտված մրցաշրջանում Կոխը «Ֆրայբուրգի» կազմում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

Հիշեցնենք, որ «Լիդսը» 16 տարի անց վերադարձել է Պրեմիեր լիգա և 2020/21 մրցաշրջանում հանդես է գալու Անգլիայի բարձրագույն առաջնությունում։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023