Պաշտոնական․ Ռեալի կիսապաշտպանը տեղափոխվեց Սևիլիա

Պաշտոնական․ Ռեալի կիսապաշտպանը տեղափոխվեց Սևիլիա

30/08/2020 - 00:06

Ինչպես տեղեկացնում է «Սևիլիայի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Ռեալի» ֆուտբոլիստ Օսկար Ռոդրիգեսին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր, իսկ գործարքն արժեցել է 13․5 մլն եվրո։

22-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանը «Ռեալի» մարզադպրոցի սան է։ «Արքայական» ակումբի հիմնական թիմում հանդես է եկել ընդամենը 1 անգամ, իսկ վերջին երկու մրցաշրջանները վարձավճարով հանդես է եկել «Լեգանեսի» կազմում։ Ավարտված մրցաշրջանում Ռոդրիգեսը մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 9 գոլի հեղինակ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023