Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Լեսթերի» ձախ պաշտպան Բեն Չիլվելին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր, «ազնվականները» 23-ամյա պաշտպանի դիմաց վճարել են 50 մլն եվրո։ Ավարտված մրցաշրջանում Չիլվելը «Լեսթերի» կազմում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելին
Ինչպես գիտեք, «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին լրջորեն մտածում է հեռանալ ակումբից։ Երեկ՝ օգոստոսի 25-ին, նա բյուրոֆաքս է ուղարկել ակումբի ղեկավարներին՝ ցանկություն հայտնելով հեռանալ ակումբից։ Արգենտինացի ֆուտբոլիստը ցանկանում է օգտվել իր պայմանագրի այն կետից, որը նրան հնարավորություն է տալիս խզել պայամանգիրը և հեռանալ ակումբից։ Ինչպես տեղեկացնում է Esporte Interativo-ի լրագրող Մարսելո Մեխլերը, Լեո Մեսսին իրապես ցանկանում […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել Պեդրոյի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 33-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր, իսկ խաղացողը հռոմեական ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ «Չելսիի» հետ նրա պայմանագիրը մոտեցել էր ավարտին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պեդրոն «գայլերի» կազմում տարեկան վաստակելու է 3 մլն եվրո […]
Ավելին
«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին «Բավարիայից» 2։8 հաշվով կրած պարտությունից հետո լրջորեն մտածում է ակումբից հեռանալու մասին, սակայն «կապտանռնագույնները» չեն պատրաստվում հեշտությամբ բաց թողնել իրենց լեգենդին։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն կարծում է, որ չի կարելի Մեսսիին վաճառել։ Եթե արգենտինացի ֆուտբոլիստը պահանջի, որ ակումբը վաճառի նրա տրանսֆերը, ապա «Բարսելոնայի» ղեկավարները նրան […]
Ավելին
«Չելսին» կանգ չի առնում՝ անդադար ամրապնդելով կազմի վիճիահարույց դիրքերը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Չելսին» ու «Բայերը» Կայ Հավերցի տրանսֆերի հարցում համաձայնության են հասել։ Խաղացողի տեղափոխության մասին կհայտարարվի մոտ օրերս։ Հայտնի է դարձել նաև, որ ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան կարիերան նույնպես շարունակելու է լոնդոնյան ակումբի կազմում։ Այդ մասին տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան։ 35-ամյա […]
Ավելին
«Բայերի» հարձակվողական ոճի կիսապաշտան Կայ Հավերցը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Չելսիի» կազմում։ Ինչպտես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, կողմերն արդեն համաձայնության են հասել։ Լոնդոնյան ակումբը խաղացողի դիմաց կվճարի 80 մլն եվրո, որին կավելանա ևս 20 մլն եվրո՝ որպես բոնուսներ։ «Բայերն» արդեն ընդունել է այդ առաջարկը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողի հետ կկնքվի 5 տարվա պայմանագիր, իսկ […]
Ավելին
«Բարսելոնայի» նորեկ Միրալեմ Պյանիչը վարակվել է կորոնավիրուսով։ Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստն իրեն լավ է զգում և այժմ ինքնամեկուսացել է։ Հենց այդ պատճառով էլ բոսնիացի կիսապաշտպանը դեռևս չի միացել «Բարսելոնային»։ Սպասվում է, որ նա մոտ 15 օրից կմեկնի Բարսելոնա։ Հիշեցնենք, որ ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բավարիան» և «Յուվենտուսը» փոխարինում […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Չելսիի» կիսապաշտան Տեմույե Բակայոկոն մոտ է «Միլան» տեղափոխվելուն։ Միլանյան ակումբը խաղացողին կվարձակալի մեկ մրցաշրջանով, որի ավարից հետո կունենա նրան գնելու անմիջական իրավունք։ Կողմերը մոտ են համաձայնության հասնելուն, իսկ ավելի վաղ հայտնի է դարձել, որ միլանյան ակումբը խաղացողի վարձակալության դիմաց «ազնվականներին» կվճարի 3 մլն եվրո։ 26-ամյա ֆրանսիացի կիսապաշտպանն արդեն […]
Ավելին
«Սևիլիայի» արգնետինացի վինգեր Լուկաս Օկամպոսը, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Վուլվերհեմպտոնը»։ Օկամպոսին դիտարկում են որպես Ադամա Տրաորեի փոխարինող, և եթե իսպանացի ֆուտբոլիստը լքի «գայլերի» շարքերը, ապա նրա փոխարեին ձեռք կբերեն հենց անդալուսական ակումբի ֆուտբոլիստին։ «Սևիլիայի» և Օկամպոսի միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է ևս 4 […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել հոլանդական «Ֆեյնորդի» կիսապաշպտպան Սալահ-Էդինի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 17-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս կիսապաշտպանության կենտրոնում։ Խաղացողը կնքել է կարիերայի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը և նոր մրցաշրջանից առաջ միանալու է «զինագործներին»։ «Բարի գալուստ «Արսենալ», Սալահ»,- նշվում է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։
Ավելին
1 259 260 261 262 263 313

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023