Սիթին պատրաստ է խոշոր գումարներ ծախսել Բուրուսիայի երկու ֆուտբոլիստների համար

Սիթին պատրաստ է խոշոր գումարներ ծախսել Բուրուսիայի երկու ֆուտբոլիստների համար

26/02/2021 - 11:07

Ինչպես տեղեկացնում է 90min.com-ը, «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» միանգամից երկու ֆուտբոլիստների ծառայություններով։ Խոսքը կենտրոնական հարձակվող Էրլինգ Հալանդի և հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջովանի Ռեյնայի մասին է։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մանկունյական ակումբը պատրաստ է ավելի քան 100 մլն ֆուտն ստերլինգ վճարել երկու ֆուտբոլիստների տրանսֆերի դիմաց։ Հատկանշական է, որ համաձայն «քաղաքաբնակների» առաջարկած պայմանագրի՝ Ռեյնան տրանսֆերից հետո կարող է ևս մեկ մրցաշրջան հանդես գալ «իշամեղուների» կազմում։

Հարկ է նշել, որ ժամանակին այս երկու ֆուտբոլիստների հայրերը պաշտպանել են «Սիթիի» գույները։ Ալֆ-Ինգե Հալանդը մանկունյականա կումբի կազմում հանդես է եկել 2000-2003 թթ․, իսկ Կլաուդիո Ռեյնան՝ 2003-2007թթ․։

Ընթացիկ մրցաշրջանում Էրլինգ Հալանդը «Բորուսիա Դորտմունդի» կազմում բոլոր խաղերի հաշվարկով մասնակցել է 25 հանդիպման, դարձել 27 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Ամերիկացի 18-ամյա կիսապաշտպանն, իր հերթին «դեղինների» կազմում այս մրցաշրջանում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ նորվեգացու պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը, իսկ Ռեյնայինը՝ մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023