Ռեալն Ազարին միայն մեկ դեպքում կվաճառի

Ռեալն Ազարին միայն մեկ դեպքում կվաճառի

26/02/2021 - 23:32

Ինչպես տեղեկացնում է As-ը, «Ռեալը» , ամենայն հավանականությամբ, կվաճառի թիմի վինգեր Էդեն Ազարին, եթե հաջողվի գնել Կիլիան Մբապեի տրանսֆերային իրավունքները։

Բանն այն է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը նույնպես խաղում այն դիրքում, որտեղ Ազարն է հանդես գալիս։ Հատկանշական է, որ Ազարը, ով իսպանական ակումբ տեղափոխությունից հետո ավելի քան 40 հանդիպում է բաց թողել «Ռեալի» կազմում, հրաժարվել է խաղալ հարձակման աջ թևում։

Բացի այդ, բելգիացին այս պահին «արքայական» ակումբում վաստակում է տարեկան 14 մլն եվրո աշխատավարձ։ Եթե Մբապեն տեղափոխվի մադրիդյան ակումբ, ապա «սերուցքայինների» համար դժվար կլինի վճարել երկու ֆուտբոլիստների աշխատավարձերը միասին, հատկապես, կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված ֆինանսական ճգնաժամի պայմաններում։

«Ռեալում» կարծում են, որ եթե Մբապեն տեղափոխվի իրենց ակումբ, ապա մամուլում մեծ աղմուկ կբարձրանա, ինչն էլ կարող է բացասաբար անդրադարնալ Ազարի ինքնավստահության վրա, այդ իսկ պատճառով ակումբում կարծում են՝ Մբապեի տեղափոխության դեպքում Ազարն այլևս երբեք նախկինը չի լինի։

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ As-ը ենթադրում է, որ 22-ամյա ֆուտբոլիստի՝ «սերուցքայինների» կազմ տեղափոխվելու դեպքում «Ռեալի» ղեկավարությունն Ազարին վաճառելու որոշում կկայացնի։

Ընթացիկ մրցաշրջանում «արքայական» ակումբի կազմում բոլոր խաղերի հաշվարկով Ազարը 33 հնարավորից մասնակցել է ընդամենը 13 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ։

Իր հերթին, Մբապեն ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 21 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023