Ինչպես տեղեկացնում է Քաթարը ներկայացնող «Ալ Դուհայիլի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Տոտենհեմի» կենտրոնական պաշտպան Տոբի Ալդերվեյրելդին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, իսկ «Ալ Դուհայիլը» 32-ամյա ֆուտբոլիստի դիմաց վճարել է 13 մլն եվրո։ Հիշեցնենք, որ բելգիացի ֆուտբոլիստը «խթանների» գույները պաշտպանում էր 2015 թ. հուլիսից և ակումբի կազմում անցկացրել է 236 […]
Ավելին
«Բավարիայի» նախկին պաշտպան Ժերոմ Բոատենգը , ով ներկա պահին գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում, կարիերայի հետագա զարգացման տարբերակներ է դիտարկում։ Ինչպես տեղեկացնում է Sport1.de պարբերականը, գերմանացի ֆուտբոլիստը բանակցություններ է վարում «Սևիլիայի» հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` 32-ամյա ֆուտբոլիստը մտադիր է որքան հնարավոր է շուտ նոր ակումբ գտնի։ Հատկանշալան է, որ Բոատենգն անպայման ցանկանում է տեղափոխվել այնպիսի ակումբ, […]
Ավելին
Մի շարք նորություններ են հայտնի դարձել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագայի հետ կապված։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports Italia-ի լրագրող Պաոլո Ագեմոն, 36-ամյա ֆուտբոլիստը իր մրցելույթները 2021/22 մրցաշրջանում միանշանակ շարունակելու է թուրինյան ակումբի կազմում. Ռոնալդուն անձամբ է ցանկացել մնալ «բյանկոներիների» շարքերում։ Սակայն, աղբյուրի փոխանցմամբ, «Յուվենտուսի» ղեկավարությունը պատրաստ չէ բավարարել պորտուգալացի ֆուտբոլիստի պահանջները և հաջորդ մրցաշրջանի […]
Ավելին
«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան կիսվել է իր` 2018 թ. «Ատլետիկ Բիլբաոյից» «Չելսի» տեղափոխության տպավորություններով. «Օգոստոսի 8-ին ես պայմանագիր ստորագրեցի, իսկ ամսի 11-ին արդեն Հադերսֆիլդում էի և «Չելսիի» կազմում առաջին հանդիպումն անցկացրի։ Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ, և ես նոր իրականություն տեղափոխվեցի։ Ես թիմակիցներիս գիտեի այնքանով, որքան նրանց տեսել էի հեռուստացույցով։ Խոսքը մեր մեջ, անգլերեն […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռեալ Մադրիդի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը տեղափոխվելու է «Մանչեսթեր Յունայթեդ». կողմերն արդեն վերջանական համաձայնության են հասել։ Իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյին հաջողվել է պարզել այդ գործարքի մի շարք մանրամասներ։ «Մանչեսթեր Յունայթեդը» ֆրանսիացի պաշտպանի դիմաց վճարելու է 50 մլն եվրո։ «Ռեալն» այդ առաջարկն ընդունել է հուլիսի 26-ի առավոտյան։ 28-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ռեալ Մադրիդի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ` երկու ակումբները տրանսֆերի ֆինանսական մասով վերջնական համաձայնության են հասել։ Այժմ կողմերը վերջին փաստաթղթերն են պատրաստում և առաջիկա օրերին կհայտարարեն գործարքի մասին։ Ավելի վաղ մեկ այլ լրագրող Նիկոլո Սկիրան հայտնել էր, որ «կարմիր սատանաները» ֆրանսիացի ֆուտբոլիստի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը, ակումբը փոխանակում է իրականացրել «Սևիլիայի» հետ։ Այդ տեղեկությունը հաստատել է նաև անդալուսական ակումբի պաշտոնական կայքը։ «Կարմրասպիտակների» վինգեր Բրայան Խիլը համալրել է «խթանների» շարքերը, ում դիմաց «Սևիլիան» ստացել է Էրիկ Լամելայի տրանսֆերային իրավունքները և 25 մլն եվրո։ Խիլը նոր ակումբի հետ կնքել է 5 տարվա (մինչև 2026 թ. հունիսի 30-ը), […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» կենտրոնական հարձակվող Լուկա Յովիչը, ամենայն հավանականությամբ, ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, «սերուցքայինները» ցանկանում են սերբ ֆուտբոլիստին կրկին վարձակալությամբ ուղարկել այլ ակումբ։ Աղբյուրի փոխանցմամբ` 23-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են Ա սերիան ներկայացնող «Սամպդորիան» և «Ջենոան»։ Հիշեցնենք, որ Յովիչը նախորդ մրցարջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել է […]
Ավելին
«Պալմեյրասի» ձախ պաշտպան Մաթիաս Վինյան կարիերան շարունակելու է «Ռոմայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, հուլիսի 25-ին ուրուգվայցի ֆուտբոլիստը կմեկնի Հռոմ` ավարտին հասցնելու իր տեղափոխությունը։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև 5 տարվա պայմանագիր է կնքվելու, իսկ 23-ամյա պաշտպանի դիմաց «գայլերը» «Պալմեյրասին» վճարելու են 11.5 մլն եվրո, որին հետագայում ևս 2 մլն եվրո կավելանա հավելավճարների […]
Ավելին
«Արսենալը» մտադիր է ամրապնդել դարպասապահի գոտին։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, «զինագործները» ցանկանում են ձեռք բերել «Շեֆիլդ Յունայթեդի» դարպասապահ Արոն Ռեմսդեյլին։ Աղբյուրի փոխանցմամբ` «զինագործները» անգլիացի դարպասապահի տրանսֆերի հարցում արդեն բանակցում են «Շեֆիլդի» ներկայացուցիչների հետ, որն ընթանում է հաջողությամբ։ Նշվում է, որ «Արսենալը» 23-ամյա դարպասպահի դիմաց առաջարկել է 30 մլն եվրո, իսկ նրա հետ […]
Ավելին
1 200 201 202 203 204 315

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023