Պաշտոնական. Ռիկարդո Պեպին տեղափոխվեց Աուգսբուրգ

Պաշտոնական. Ռիկարդո Պեպին տեղափոխվեց Աուգսբուրգ

04/01/2022 - 15:01

Ինչպես տեղեկացնում է «Աուգսբուրգի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Դալասի» հարձակվող Ռիկարդո Պեպիին։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ բավարական ակումբը 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Դալասին» վճարել է իր համար ռեկորդային` 16.36 մլն եվրո։

Հավելենք, որ երիտասարդ տաղանդավոր հարձակվողը «Դալասի» մարզադպրոցի սան է, որի գլխավոր թիմի կազմում անցկացրել է 59 հանդիպում` դառնալով 16 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Նշենք նաև, որ Ռիկարդո Պեպին ևս 3 գոլ ու նույնքան գոլային փոխանցման հեղինակ է դարձել ԱՄՆ հավաքականաի կազմում անցկացրած 7 խաղում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023