Ուղիղ երեք տարի առաջ այս օրը՝ 2017 թվականի ապրիլի 23-ին, կայացել է Էլ կլասիկոների պատմության ամենադրամատիկ հանդիպումներից մեկը։ Իսպանական Լա լիգայի 2016/17 մրցաշրջանի 33-րդ տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել էր հավերժ մրցակից «Բարսելոնային»։ Այդ հանդիպումը ունեցավ դրամատիկ ավարտ, սակայն ամեն ինչ իր հերթին։ 2016/17 մրցաշրջանը «Բարսելոնայի» համար բավականին հակասական ստացվեց։ Կատալոնական ակումբը նախկինի […]
Ավելին
Բազմաթիվ վեճերից հետո Իսպանիայում տեղի ֆեդերացիան և Լա լիգայի ղեկավարությունն ի վերջո որոշում են կայացրել ավարտին հասցնել դադարեցված առաջնությունը։ Սպասվում է, որ Լա լիգան կվերսկսվի մայիսի 29-ին, սակայն հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների ներկայության։ Վերջին օրերին իսպանական ԶԼՄ-ներում տեղեկություններ սկսեցին տարածվել, որ «Ռեալը» մրցաշրջանը պատրաստվում է ավարտին հասցնել պահեստային մարզադաշտում, որը կրում է Ալֆրեդո դի Ստեֆանոյի […]
Ավելին
«Լիվերպուլի» և «Ռեալի» նախկին դարպասապահ Եժի Դուդեկն իր ինքնակենսագրական գրքում պատմել է, թե ինչ տպավորություններ է ունեցել «Բարսելոնայի» դեմ հանդիպումներից մեկից հետո։ «Մեսսին շատ էր դիմում խաբքերի և բոլորին սադրում էր, ինչպես ողջ «Բարսելոնան» Պեպ Գվարդիոլայի հետ։ Նրանք պատրաստ էին միշտ սադրել մրցակցին՝ անելով դա գիտակցաբար։ Այդ ամենը հունից հանում էր Ժոզե Մոուրինիոյին և ողջ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Goal․com-ը, «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը ամռանը կլքի Մադրիդը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված բարդ ֆինանսական վիճակի պայմաններում «արքայական» ակումբը չի ցանկանում մեծ գումարներ ծախսել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում և մտադիր է սերբ ֆուտբոլիստին այլ տրանսֆերային գործարքում կիրառել։ «Ռեալը» հետաքրքրված է «Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսի ծառայություններով։ Իսպանական ակումբը փոխանակում կառաջարկի նեապոլիտանական ակումբին՝ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական պարբերական France Football-ը, «Լիվերպուլի» վինգեր Սադիո Մանեն ցանկանում է հեռանալ անգլիական ակումբից և համալրել «Ռեալի» շարքերը, քանի որ շատ է ցանկանում աշխատել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ։ Նշվում է նաև, որ աֆրիկացի հարձակվողը դժգոհ է մնացել նաև իր ներկայիս գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի գործողություններից, ով «Ոսկե գնդակի» 2019 թվականի […]
Ավելին
«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման մրցաշրջանի ավարտին կարող է փոխել ակումբային գրանցումը։ Իտալացի տարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը»։ Մադրիդյան ակումբը պատրաստ է 21-ամյա դարպասապահի համար վճարել 50 մլն եվրո։ Այդ մասին տեղեկացնում է Milan News-ը՝ հղում կատարելով Tuttosport-ին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն այնքան էլ գոհ չէ ակումբի հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուայի խաղից […]
Ավելին
Դժվար է առանց եվրոպական ֆուտբոլի և ընդհանրապես՝ առանց Չեմպիոնների լիգայի։ Ինչպես եվրոպական գրեթե բոլոր առաջնությունները (բացառությամբ՝ Բելառուսի առաջնության), այնպես էլ Չեմպիոնների լիգան կորոնավիրուսի համաճարակի պատճառով անորոշ ժամանակով դադարեցվել են։ Եթե ներքին առաջնությունների դադարին հնարավոր է դիմանալ, ապա ՉԼ-ի բացակայությունը պարզապես ծանր հարված է բազմահազար երկրպագուների համար, քանի որ այն կրքերը, էմոցիաները, դիտարժան խաղը, որը մարդիկ […]
Ավելին
«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը չի մտնելու «Ռեալի»՝ հաջորդ տրանսֆերային պատուհանի ծրագրերի մեջ։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «արքայական» ակումբը կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված ֆինանսական ճգնաժամի պայմաններում չի պատրաստվում խոշոր տրանսֆերներ իրականցնել։ «Ռեալը» ճգնաժամի պայմաններում ակումբի ֆուտբոլիստների և բասկետբոլիստների հետ համաձայնության է հասել, որ նրանց աշխատավարձը կրճատվում է 10 տոկոսով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր […]
Ավելին
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն։ Ինչպես տեղեկացնում է le10sport-ը, չնայած ֆրանսիացի մասնագետի և «արքայական» ակումբի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը, Զիդանը, հնարավոր է, այս տարվա ամռանը հեռանա ակումբից, քանի որ կոնֆլիկտ ունի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։ Աղբյուրը փոխանցում է, որ «Յուվենտուսի» ղեկավարությունը հետևում է ստեղծված իրավիճակին և […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալի», «Միլանի, ՊՍԺ-ի, ինչպես նաև «Լոս-Անջելես Գալաքսիի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը համեմատել է «Յուվետնուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին և «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին։ «Մեսսին հանճարեղ ֆուտբոլիստ է։ Նրա մակարդակին որևէ խաղացող մոտ չէ։ Ռոնալդուին մի փոքր չի բավականացնում, որպեսզի հասնի նրան, սակայն երկուսն էլ իրենց մակարդակով գերազանցում են մյուսներին»,- 44-ամյա նախկին ֆուտբոլիստին մեջբերում է […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023