Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ մրցում է «Ալավեսի» դեմ։ Հանդիպման 49-րդ րոպեին «արքայական» ակումբի դարպասապահ Տիբո Կուրտուան պարզապես գոլ նվիրեց բասկյան ակումբին` գնդակը փոխանցելով անմիջապես իր առջև կանգնած Խոսելուին, ով էլ հաշիվը դարձրեց 0:2։
Ավելին
Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է համաշխարհային ֆուտբոլի վրա «Մանչեսթեր Սիթիի» և ՊՍԺ-ի ունեցած ազդեցության մասին․ «Համաշխարհային ֆուտբոլի աշխատավարձերը բարձրացան 15 %-ով միայն այն բանի պատճառով, որ «Մանչեսթեր Սիթին» ու ՊՍԺ-ն դրանք վճարում են ոչ թե սեփական շահույթից, այլ նավթի ու գազի վաճառքից ստացված գումարներից։ Նրանք ավելի շատ հովանավորներ ունեն, քան «Բարսելոնան», «Ռեալը» և […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Ռեալի» դեմ։ Հանդիպումը բավականին հաջող մեկնարկեց «արքայական» ակումբի համար, քանի որ Նիկոլո Բարելան սեփական տուգնայաին հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Նաչոյի նկատմամբ, ինչի արդյունքում նշանակվեց 11 մետրանոց հարված, որն էլ անվրեպ իրացրեց Էդեն Ազարը։ «Ինտերի» անհաջողությունները շարունակվեցին 33-րդ րոպեին, երբ մեկ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության 4-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կկայանա B խմբում, որի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ կմրցի «Ռեալի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 00։00, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
ՖԻՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է «FIFA The Best» մրցանակաբաշխության բոլոր անվանակարգերի հաղթողների հավակնորդներին։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 17-ին, որը կորոնավիրուսի համաճարակի պատճառով անցկացնվելու առցանց տարբերակով՝ տեսազանգի օգնությամբ։ Այդ օրը մի շարք անվանակարգերում հանձնվելու են մրցանականեր, որոնք վերաբերելու են միայն 2019/20 մրցաշրջանին։ «Լավագույն տղամարդ ֆուտբոլիստ» մրցանականին հավակնում են հետևյալ ֆուտոբլիստները․ Տիագո Ալկանտարա («Բավարիա»/«Լիվերպուլ) Կրիշտիանու […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրի շրջանակում առաջատարների թվում ընթացող «Վիլյառեալն» ու «Ռեալը» միմյանց դեմ մրցեցին «Կերամիկա» մարզադաշտում։ Հանդիպման հաշիվը բացվեց բավականին արագ։ 2-րդ րոպեին Դանի Կարվախալի փոխանցումից հետո Մարիանո Դիասն առաջ մղեց «արքայական» ակումբին։ Խփած գոլից հետո «Ռեալը» փորձեց հանգստացնել խաղը, սակայն երկրորդ խաղակեսում Ունայի Էմերին փոփոխությունների միջոցով թարմացրեց խաղը, ինչն էլ տվեց իր արդյունքը։ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրի շրջանակում 2-րդ տեղում ընթացող «Վիլյառեալը» սեփական հարկի տակ կընդունի գործող չեմպիոն «Ռեալին»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 19։15, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Կենտրոն» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն կարծես թե ակումբից հեռանալու որոշում է կայացրել։ Այդ մասին տեղեկանցում է Marca-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի գործակալը «բլանկոսի» ղեկավարությանը տեղյակ է պահել, որ Իսկոն հունվարին ցանկանում է հեռանալ։ «Ռեալն» իր հերթին պատրաստ է բաց թողնել 28-ամյա կիսապաշտպանին։ Մադրդյան ակումբը, սակայն, խաղացողի վաճառքից ցանկանում է ստանալ 60-70 մլն եվրո գումար։ AS-ի տեղեկություններով էլ, Իսկոյի […]
Ավելին
«Ռեալի» գլխավոր մարիչ Զինեդին Զիդանը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք հայտավորված են լինելու Լա լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Վիլյառեալի» դեմ արտագնա հանդիպմանը։ Ինչպես տեղեկացնում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը հայտացուցակում ընդգրկվել են 20 ֆուտբոլիստներ, սակայն մի շարք առանցքային խաղացողներ չեն կարողանա մասնակցել այդ հանդիպմանը։ Խոսքը Սերխիո Ռամոսի, Կազեմիրոյի, Ֆեդե Վալվերդեի և Կարիմ Բենզեմայի մասին […]
Ավելին
«Ռեալը» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել թիմի ավագ և առաջատար Սերխիո Ռամոսին, որն ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին։ Այդ մասինտ եղեկացնում է AS-ը։ Կողմերն արդեն բանակցություններ են վարում այդ հարցի շուրջ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբը մտադիր է խախտել ավանդույթը և 30-ն անց ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգել ոչ թե մեկ, այլ երկու տարով, ինչը կնշանակի, […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023