«Ինտերի» պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին ռասիստական սկանդլաի պատճառով հեռացվել է Իտալիայի հավաքականից։ 36-ամյա պաշտպանը կասկածվում է, որ իտալական Ա սերիայի 29-րդ տուրում «Նապոլիի» դեմ կայացած տնային խաղում հյուրերի պաշտպան Ժուան Ժեզուսին ասել է «նիգեր»։ Հանդիպումից հետո բրազիլացի ֆուտբոլիստը հայտնել է, որ Աչերբին ներողություն է խնդրել իրենից։ Աչերբիին Իտալիայի հավաքականից հեռացնելու որոշումը կայացրել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիան. […]
Ավելին
«Նյուքասլի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Սանդրո Տոնալին ֆուտբոլային հանդիպիպումների համար խաղադրույքներ կատարելու պատճառով որակազրկվել է 10 ամսով։ Տեղեկությունը հաստատել են բազմաթիվ աղբյուրներ, այդ թվում նաև` Sky Sports-ն ու ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Որակազրկման որոշումը կայացրել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան, ով նշել է հետևյալը. «Ֆեդերացիայի դատախազն ու Տոնալին հասել են համաձայնության, որին ես հավանություն […]
Ավելին
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Իտալիայի հավաքականի նոր տարբերանշանը։ «Մենք պատրաստ ենք ապագային։ Այսօր ներկայացնում ենք Իտալիայի ազգային հավաքականի նոր կերպարը՝ նոր տարբերանշանով և հատուկ ձայնային ինքնությամբ, որն առաջին անգամ ներդրվել է պատմության ընթացքում։ Մենք մտնում ենք նոր հարթություն, բայց միշտ ցանկություն և հպարտություն ունենք` արտասովոր էմոցիաներ առաջացնելու բոլոր երկրպագուների համար»,- նշել է Իտալիայի ֆուտբոլի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքը, իտալական Ա սերիայում, 2023թ. հունվարի 27-ից սկսած, կկիրառվի խաղից դուրս իրավիճակի արձանագրման կիսաավտոմատ համակարգ։ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան հայտնել է, որ այդ համակարգն առաջին անգամ կկիրառվի Ա սերիայի 20-րդ տուրի հանդիպումներում։ Նշենք, որ այդ տեխնոլոգիան աշխատում է մարզադաշտի ողջ պարագծի երկայնքով աշխատող տեսախցիկների շնորհիվ, ինչը […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Կազմակերպությունը նոյեմբերի 16-ին Եվրո-2028-ի և 2032-ի անցկացման երեք հայտ է ստացել։ Աղբյուրի փոխանցմամբ` Անգլիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Իռլանդիայի, Շոտլանդիայի և Ուելսի ֆուտբոլային ասոցիացիաները համատեղ հայտ են ներկայացրել` Եվրո-2028-ն ընդունելու և անցկացնելու համար։ Թուրքիան էլ, իր հերթին, հայտ է ներկայացրել` ինչպես Եվրո-2028-ն, այնպես էլ Եվրո-2032-ն անցկացնելու համար։ Եվրո-2032-ի անցկացման հայտ է […]
Ավելին
Ա սերիայի անցկացման ձևաչափում փոփոխություն է մտցվել։ Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, հաշվի առնելով նախորդ տարիների փորձն` այսուհետ մրցաշրջանի վերջում, հավասար միավորների դեպքում, չեմպիոնին պարզելու համար կանցկացվի «ոսկե խաղ»։ «Ոսկե հանդիպիպում» կացնացվի միայն այն դեպքում, եթե 38-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորող ակումբներն ունենան նույն քանակի միավորներ։ «Ոսկե խաղի» ընթացքում եթե հանդիպման հիմնական ժամանակն ավարտվի […]
Ավելին
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան նշել է, որ ֆեդերացիան հետաքրքված է մի շարք բրազիլացի ֆուտբոլիստների` Իտալիայի քաղաքացիություն տրամադրելու և նրանց հավաքական հրավիրելու գաղափարով. «Ֆեդերացիան հետաքրքրված է և հետևում է այն բոլոր ֆուտբոլիստներին, որոնք կարող են հրավեր ստանալ հավաքականի կողմից։ Մենք աշխատում եմ երեք դիրքի ամրապնդման ուղղությամբ, և այդ գործընթացն ընթացքի մեջ է։ Ամեն դեպքում, […]
Ավելին
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գիտատեխնիկական հանձնաժողովի անդամ Ֆրանչեսկո Բրանկոնարոն նշել է, թե որ դեպքում «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին կթույլատրվի շարունակել հանդես գալ Ա սերիայի շրջանակում. «Քրիստիան Էրիկսենը դեռևս չի կարող թույլտվություն ստանալ մասնակցել Ա սերիայի հանդիպումներին։ Սակայն, եթե դեֆիբիլիատորը հանվի, ապա նա կկարողանա հանդես գալ «Ինտերի» կազմում, իսկ դա կնշանակի, որ խնդիրն արդեն լուծված է»,- նշել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին երկարաձգել է պայմանագիրը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 56-ամյա մասնագետը «սկուադրա աձուրայի» ղեկին կմնա մինչև 2026 թվականը։ Այսպիսով, ըստ նոր պայմանագրի՝ Մանչինին հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում կաշխատի նաև Գերմանիայում կայանալիք Եվրո-2024-ում և Մունդիալ-26-ին, որը կայանալու է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Հիշեցնենք, որ Ռոբերտո Մանչինին Իտալիայի […]
Ավելին
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան խոսել է Սուպերլիգային միացած «Ինտերի», «Միլանի» և «Յուվենտուսի» նկատմամբ հավանական պատժամիջոցներ կիրառելու մասին․ «Մենք խստորեն պաշտպանել ենք ֆուտբոլի համաշխարհային օրենքներն ու արժեքները։ Կարծում եմ՝ ամեն ինչ վերադարցավ իր բնականոն հունին, սակայն պետք է մտածել, որ ինչ-որ բան այն չէ։ Անհրաժեշտ են միջոցներ և գործողություններ ձեռնարկել, որպեսզի համակարգից դուրս գալու […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023