Ինտերի պաշտպանին հեռացրել են Իտալիայի հավաքականից

Ինտերի պաշտպանին հեռացրել են Իտալիայի հավաքականից

19/03/2024 - 22:49

«Ինտերի» պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին ռասիստական սկանդլաի պատճառով հեռացվել է Իտալիայի հավաքականից։

36-ամյա պաշտպանը կասկածվում է, որ իտալական Ա սերիայի 29-րդ տուրում «Նապոլիի» դեմ կայացած տնային խաղում հյուրերի պաշտպան Ժուան Ժեզուսին ասել է «նիգեր»։ Հանդիպումից հետո բրազիլացի ֆուտբոլիստը հայտնել է, որ Աչերբին ներողություն է խնդրել իրենից։

Աչերբիին Իտալիայի հավաքականից հեռացնելու որոշումը կայացրել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիան.

«Ֆրանչեսկո Աչերբին, ով ժամանել էր Հռոմում ազգային հավաքականի մարզմանը, մարզիչ Լուչիանո Սպալետիին և իր թիմակիցներին, ինչպես պահանջում է Իտալիայի ազգային հավաքականի ներքին քաղաքականությունը, բացատրել է, թե ինչու է «Ինտեր» – «Նապոլի» հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ Ժուան Ժեզուսի հաացեին ենթադրյալ ռասիստական ​​արտահայտություն թույլ տվել։

Պաշտպանի խոսքով, ով սպասում է սպորտային արդարադատության մարմինների որոշմանը, իր խոսքում որևէ խտրականություն դնող և ռասիստական մտադրություններ չեն եղել։

Այդուհանդերձ, որոշվել է Աչերբիին հեռացնել ԱՄՆ-ում կայանալիք հաջորդ երկու ընկերական խաղերին հրավիրված ֆուտբոլիստների հայտացուցակից, որպեսզի ապահովվի ազգային հավաքականի և ֆուտբոլիստի ներքին հանգստությունը։ Ֆուտբոլիստն արդեն միացել է իր ակումբին»,- նշված է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքի տարածած հայտարարության մեջ։

Նշենք, որ Աչերբիի փոխարեն Իտալիայի հավաքական է հրավիրվել «Ռոմայի» պաշտպան Ջանլուկա Մանչինին։

Հավելենք, որ «սկուադրա աձուրին» մարտի 21-ին ընկերական հանդիպում կանցկացնի Վենեսուելայի, իսկ մարտի 24-ին` Էկվադորի հավաքականի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023