Ներկայացվել է Իտալիայի հավաքականի նոր տարբերանշանը 📸

Ներկայացվել է Իտալիայի հավաքականի նոր տարբերանշանը 📸

03/01/2023 - 11:23

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Իտալիայի հավաքականի նոր տարբերանշանը։

«Մենք պատրաստ ենք ապագային։ Այսօր ներկայացնում ենք Իտալիայի ազգային հավաքականի նոր կերպարը՝ նոր տարբերանշանով և հատուկ ձայնային ինքնությամբ, որն առաջին անգամ ներդրվել է պատմության ընթացքում։

Մենք մտնում ենք նոր հարթություն, բայց միշտ ցանկություն և հպարտություն ունենք` արտասովոր էմոցիաներ առաջացնելու բոլոր երկրպագուների համար»,- նշել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան, ում խոսքերը մեջբերում է կառույցի պաշտոնական կայքը։

Սպասվում է, որ առաջիկայում կներկայացվի նաև «սկուադրա աձուրիի» նոր մարզաշապիկը։

Հավելենք, որ Իտալիայի հավաքականի նոր տարբերանշանն ունի հետևյալ տեսքը.

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023