Իսպանիայի ազգային հավաքականն աշխարհի 2026թ. առաջնության գլխավոր ֆավորիտն է, հայտնում է Opta-ն։ Ըստ վիճակագրական ընկերության սուպեր համակարգչի` «Ֆուրիա ռոխան» 16 տոկոս հավանականությամբ կդառնա աշխարհ կրկնակի չեմպիոն։ Ֆրանսիայի չեմպիոնության հավանականությունը գնահատվում է 13, իսկ Անգլիայինը` 11,2 տոկոս։ Ֆավորիտների լավագույն տասնյակում են նաև աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան (10,4), Պորտուգալիան (7), Բրազիլիան (6,6), Գերմանիան (5,1), Նիդերլանդները (3,6), Նորվեգիան […]
Ավելին
Անդրես Ինիեստան նշանակվել է ԱՄԷ-ի երկրորդ լիգան ներկայացնող «Գալֆ Յունայթեդի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։ 42-ամյա մասնագետի համար սա մարզչական առաջին փորձն է։ Նախկինում նա երբեք որևէ ակումբ չի մարզել։ Լեգենդար, նախկին կիսապաշտպանը մարզչական A արտոնագիր է ստացել։ Իսպանացին այժմ նաև մասնակցում է ՈՒՖԱ-ի PRO […]
Ավելին
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ` Ունայի Սիմոն («Ատլետիկ Բիլբաո»), Դավիդ Ռայա («Արսենալ», Անգլիա), Ժոան Գարսիա («Բարսելոնա»)։ Պաշտպաններ` Պաու Կուբարսի, Էրիկ Գարսիա (երկուսն էլ` «Բարսելոնա»), Մարկ Կուկուրելիա («Չելսի», Անգլիա), Ալեխանդրո Գրիմալդո («Բայեր», Գերմանիա), Էմերիկ Լապորտ («Ատլետիկ Բիլբաո»), Մարկ Կուբիլ, Մարկոս Լյորենտե (երկուսն էլ` «Ատլետիկո Մադրիդ»), […]
Ավելին
Լեգենդար, նախկին ֆուտբոլիստ Անդրես Ինիեստան մարզչական կարիերա կսկսի, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 42-ամյա մասնագետը կնշանակվի Արաբական Միացյալ Էմիրությունների երկրորդ լիգան ներկայացնող «Գալֆ Յունայթեդի» գլխավոր մարզիչ։ Ինիեստայի ֆուտբոլային կարիերայի վերջին ակումբը հեղել է հենց ԱՄԷ-ում։ Նա 2023/24 մրցաշրջանում հանդես է եկել «Էմիրեյթս Քլաբում»։ «Գալֆ Յունայթեդն» ավարտվող մրցաշրջանում ԱՄԷ-ի երկրորդ լիգայի 26 խաղում 25 միավոր է […]
Ավելին
Իսպանացի անվանի պաշտպան Սեսար Ասպիլիկուետան սոցցանցերում հրապարակում է արել` հայտնելով կարիերան ավարտելու մասին. «Սիրելի ֆուտբոլ, այսօր ուզում եմ հայտնել, որ այս մրցաշրջանն իմ պրոֆեսիոնալ կարիերայում վերջինը կլինի»։ 36-ամյա ֆուտբոլիստը կարիերայի վերջին մրցաշրջանն անցկացրեց «Սևիլիայում»` 16 խաղում կատարելով 1 ասիստ։ Եզրային պաշտպանն առավել հայտնի է «Չելսիում» ունեցած մրցելույթների ժամանակահատվածից, որի կազմում նա հանդես է եկել 2012-2023 […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսն գարշապարի ոսկորի կոտրվածք է ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 23-ամյա ֆուտբոլիստը կվիրահատվի։ As-ի տվյալներով` Լոպեսի ապաքինունը կտևի 2 ամիս։ Նա վնասծաքի պատճառով Իսպանիայի ազգային հավաքականի կազմում չի մասնակցի ԱԱ-2026-ին։ Իսպանացի ֆուտբոլիստն ավարտվող մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 48 խաղում խփել է 13 գոլ, կատարել 17 ասիստ։ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականն ԱԱ-2026-ի […]
Ավելին
ՖԻՖԱ-ն ապրիլի 1-ին հրապարակել է հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը։ Դասակարգման աղյուսակը գրեթե 8 տարվա դադարից հետո գլխավորել է Ֆրանսիայի ազգային հավաքականը։ «Եռագույնները» նախորդ անգամ առաջին տեղում եղել էին 2018թ. սեպտեմբերի 20-ի թարմացումից հետո։ Երկրորդ տեղ է նահանջել Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան։ Աշխարհի չեմպիոն Արգենտինան էլ երրորդն է։ Լավագույն տասնյակն այժմ ունի հետևյալ տեսքը. Հաջորդ թարմացումը […]
Ավելին
«Օսասունայի» վինգեր Վիկտոր Մունյոսը կարող է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է Diario Sport-ը։ 22-ամյա ֆուտբոլիստի ու Պամպլոնան ներկայացնող ակումբի միջև գործող պայմանագրով նրա հրաժարագինը 40 միլիոն եվրո է, բայց ֆինանսական խնդիրների պատճառով «բլաուգրանան» կփորձի նվազեցնել գումարի չափը։ Մունյոսին «Բարսելոնա» տեղափոխվել փորձում են համոզել նաև Իսպանիայի ազգային հավաքականում կատալոնական գրանդի ֆուտբոլիստները։ Երիտասարդ եզրայինը վերջերս նորամուտը նշեց «ֆուրիա […]
Ավելին
Էմիլիանո Մարտինեսը դժգոհել է Մավրիտանիայի թիմի դեմ ընկերական հանդիպմանը (2:1) Արգենտինայի ազգային հավաքականի ցուցադրած խաղից, հայտնում է Goal-ը։ «Շատ վախ խաղ էր։ Արգենտինայի վատագույն խաղերից էր։ Մեզ չէր հերիքում նվիրվածությունը։ Փառք Աստծո, նման վիճակում չմասնակցեցինք Իսպանիայի դեմ Ֆինալիսիմայի խաղին։ Պետք է ավելի նվիրված լինենք։ Մեզ չէր հերիքում նաև ինտենսիվությունը, պաշտպանությունում հուսալիությունը և վստահությունը»,- ասել է […]
Ավելին
Իսպանիայի ազգային հավաքականը Վիլյառեալում ընկերական հանդիպում անցկացեց Սերբիայի թիմի հետ` հաղթելով 3:0 հաշվով։ «Ֆուրիա ռոխայից» դուբլ գրանցեց Միկել Օյարսաբալը, մեկ անգամ էլ աչքի ընկավ հավաքականում նորամուտի հանդիպումն անցկացնող Վիկտոր Մունյոսը։ Եվրոպայի գործող չեմպիոնը մարտի 31-ին ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի` մրցելով Եգիպտոսի հավաքականի դեմ։ Սերբերը նույն օրը Բաչկա Տոպոլայում կհանդիպեն Սաուդյան Արաբիային։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026