Աշխարհի 2022 թ. որակավորման փուլի 5-րդ տուրում Իսրայելի հավաքականը F խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Ավստրիայի ընտրանու դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անսպասելի արդյունք է գրանցվել այս խաղում, քանի որ Իսրայելի հավաքականն անչափ վստահ հաղթանակ տոնեց` մրցակցին ջախջախելով 5:2 հաշվով։ Վիլի Ռութենշտայների գլխավորած հավաքականի կամզից դուբլի հեղինակ դարձավ Էրան Զահավին, մեկական անգամ էլ […]
Ավելին
Մեկնարկեց ԱԱ-2022-ի որակավորման փուլի 4-րդ տուրը։ F խմբի առաջատար Դանիայի հավաքականը Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում մրցեց Շոտլանդիայի ընտրանու դեմ։ Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց դանիացիների առավելությամբ, որի ֆուտբոլիստները նախքան ընդմիջման գնալն երկու գնդակի առավելություն ստացան, իսկ գոլերի հեղինակներ դարձան համապատասխանաբար Դանիել Վասն ու Յոաքիմ Մելյեն։ Հատկանշական է, որ գոլերը գրանցվեցին 14-րդ ու 15-րդ րոպեներին։ Երկրորդ […]
Ավելին
Ստամբուլում կայանում է ՈՒԵՖԱ-ի` 2020/21 մրցաշրջանի մրցանակաբաշխությունը։ Դանիայի հավաքականի ավագ Սիմոն Կյայերն ու բուժանձնակազմն ստացան ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հատուկ մրցանակը։ Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի խմբային փուլի 1-ին տուրի շրջանակում կայացած Դանիա 0:1 Ֆինլանդիա հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում ուշագնաց եղավ Քրիստիան Էրիկսենը։ Էրիկսենին առաջինն օգնության հասավ դանիացիների ավագ Սիմոն Կյայերը, ինչից հետո խաղադաշտ մտան բուժանձնակազմի ներկայացուցիչները, […]
Ավելին
Լիգա 1-ի 2-րդ տուրի շրջանակում «Մարսելը» «Վելոդրոմ» մարզադաշտում մրցել է «Բորդոյի» դեմ. գրանցվել է 2:2 հաշիվը։ Այդ հանդիպման առաջին կեսում արտառոց դեպք է գրանցվել. 14-րդ րոպեին տանտերերը տուգանային հարվածի իրավունք էին վաստակել, որը պատրաստվում էր իրացնել Դիմիտրի Պայեն, սակայն, նախքան հարվածը, «Բորդոյի» «պատում» կանգնած ֆուտբոլիստներից Սամուել Կալուն, առանց որևէ մեկին բախվելու, ուշագնաց եղավ։ Այդ դրվագից […]
Ավելին
«Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը պատմել է, թե երբ է ծրագրում վերադառնալ խաղադաշտ. «4-5 ամսից կսկսեմ կրկին դաշտ դուրս գալ։ Ինձ հետ ամեն ինչ կարգին է»,- նշել է դանիացի կիսապաշտպանը Corriere dello Sport-ին տված հարցազրույցի ժամանակ, որը մեջբերում է Nettavisen.so-ն։ Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 12-ին Եվրո-2020-ի 1-ին տուրի շրջանակում կայացած Դանիա 0:1 Ֆինլանդիա հանդիպման 42-րդ […]
Ավելին
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գիտատեխնիկական հանձնաժողովի անդամ Ֆրանչեսկո Բրանկոնարոն նշել է, թե որ դեպքում «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին կթույլատրվի շարունակել հանդես գալ Ա սերիայի շրջանակում. «Քրիստիան Էրիկսենը դեռևս չի կարող թույլտվություն ստանալ մասնակցել Ա սերիայի հանդիպումներին։ Սակայն, եթե դեֆիբիլիատորը հանվի, ապա նա կկարողանա հանդես գալ «Ինտերի» կազմում, իսկ դա կնշանակի, որ խնդիրն արդեն լուծված է»,- նշել […]
Ավելին
Ա սերիայի գործող չեմպիոն «Ինտերն» արդեն վերադարձել է արձակուրդից` վերսկսելով մարզումները։ Հուլիսի 10-ին «ներաձուրիների» երկրպագուները հավաքվել էին ակումբի մարզաբազայի մոտ` դիմավորելու սիրելի ֆուտբոլիստներին։ TuttomeracatoWeb-ը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են «Ինտերի» երկրպագուները Քրիստիան Էրիկսենին նվիրված գեղեցիկ ակցիա իրականացնում։ Հիշեցնենք, որ Քրիստիան Էրիկսենը Եվրո-2020-ը Դանիա 0:1 Ֆինլանդիա հանդիպման ժամանակ ուշագնաց եղավ։ Հետագայում պարզվեց, որ նրա մոտ […]
Ավելին
Interfootall-ն իր հետևորդների դատին է հանձնում հերթական տեսանյութը։ Նախ կդիտենք «Ժիլինայի» հայազգի կիսապաշտպան Վահան Բիչխաչյանի «պանենկա» տեսակի հարվածով հիանալի գոլը, իսկ այնուհետև կվերհիշենք, թե Հայաստանի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, երբ մարզում էր «Սևիլիան», ինչպես խոշոր հաշիվներով հաղթեց «Ռեալին» ու «Բարսելոնային»։ Դե իսկ վերջում էլ կխոսենք Եվրո-2020-ի շրջանակում կայացած կիսաեզրափակիչ խաղերի մասին։ Հաճելի դիտում։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, կարագապահական վարույթ է սկսել Եվրո-2020-ի կիսաեզրափակչի Անգլիա 2:1 Դանիա հանդիպման վերաբերյալ։ Բանն այն է, որ երբ այդ հանդիպման 104-րդ րոպեին Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնը 11-մետրանոց էր իրացնում, երկրպագուները կանաչ լազերային լույս էին գցել Դանիայի դարպասապահ Կասպեր Շմեյխելի դեմքին` փորձելով խանգարել նրան։ ՈՒԵՖԱ-ն քննելու է նաև երկրպագուների ոչ վայել […]
Ավելին
Եվրո-2020-ի շրջանակում իր մրցելույթներն էլ ավարտեց նաև Դանիայի հավաքականը` մրցաշարի կիսաեզրափակչում լրացուցիչ ժամանակում 1:2 հաշվով պարտվելով Անգլիայի ընտրանուն։ Դեռ մրցաշարի մեկնարկից առաջ` հունիսի 11-ին, Interfootball-ի Telegram -ի պաշտոնական ալիքում հարցում տեղադրվեց, որպեսզի պարզենք, թե, ըստ մեր հետևորդների, որ հավաքականն է Եվրո-2020-ի թաքնված ֆավորիտը` «темная лошадка»-ն։ Ըստ Interfootball-ի հետևորդների մեծ մասի` մրցաշարի թաքնված ֆավորիտը Դանիայի հավաքականն […]
Ավելին
1 5 6 7 8 9 14

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026