ԱԱ-2022-ի F խմբի 3-րդ տուրում Բելգիայի հավաքականը Ալ Ռայանի «Ահմադ բին Ալի» մարզադաշտում մրցեց Խորվաթիայի դեմ։ Չնայած հանդիպման ողջ ընթացքում մրցող կողմերն ունեին գոլի հեղինակ դառնալու բազում դրվագներ, սակայն այդպես էլ դարպասի գրավումներ չարձանագրվեցին։ Նշենք, որ երկրորդ խաղակեսում «կարմիր սատանաները» շատ ավելի մոտ էին հաղթանակ կորզելուն. միայն Ռոմելու Լուկակուն 3-4 անգամ վրիպեց անչափ նպաստավոր դիրքերից։ […]
Ավելին
ԱԱ-2022-ի F խմբի 3-րդ տուրում Բելգիայի հավաքականը մրցում է Խորվաթիայի դեմ։ 61-րդ րոպեին «կարմիր սատանաներն» աչքի ընկնելու հիանալի հնարավորություն ունեին, սակայն դատարկ դարպասի դիմաց Ռոմելու Լուկակուի կատարած հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
ԱԱ-2022-ի F խմբի 3-րդ տուրում Խորվաթիայի հավաքականն Ալ Ռայանի «Ահմեդ բին Ալի» մարզադաշտում կմրցի Բելգիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 19:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Առաջին ալիք» հեռուստաընկերությունով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
ԱԱ-2022-ի F խմբի 2-րդ տուրում Մարոկկոյի հավաքականը Դոհայի «Ալ Թամումա» մարզադաշտում մրցեց Բելգիայի ընտրանու դեմ։ Կարելի է ասել` անսպասելի արդյունք գրանցվեց, քանի որ մարոկկացիները հաղթեցին 2:0 հաշվով։ Վալիդ Ռեգրագուիի թիմին հաղթանակ պարգևեցին Աբդելհանիդ Սաբիրիի և Զաքարիա Աբդուլհիլալի խփած գոլերը։ Նշենք, որ այս խաղում մեծ հարցեր առաջացրեց «կարմիր սատանաների» դարպասապահ Տիբո Կուրտուայի խաղը, ով երկու անգամ […]
Ավելին
Աշխարհի առաջնությունը մեր առօրյան է դարձել։ Ամեն օր խաղեր, ամեն օր հաղթանակներ ու պարտություններ։ Աշխարհի այս առաջնությունում արդեն եղել են շատ հետաքրքիր խաղեր ու դեռ կլինեն։ Եկեք վերլուծենք ու հասկանանք, թե ինչպիսի խաղ էր Բելգիա-Կանադա խաղը(1-0)։ Սկսենք Կանադայի անկյունային հարվածից, որը ծնեց 11 մետրանոց, սակայն գնդակը չհայտնվեց Բելգիայի դարպասում։ Կանադան իրացնում է անկյունային հարված, և […]
Ավելին
ԱԱ-2022-ի F խմբի 1-ին տուրում Բելգիայի հավաքականը Էլ Ռայանի «Ահմեդ բին Ալի» մարզադաշտում մրցեց Կանադայի դեմ։ Համառ պայքարում ընթացած խաղում` «կարմիր սատանաները» հաղթեցին 1:0 հաշվով. 44-րդ րոպեին աչքի ընկավ Միշի Բաթշուային։ Նշենք, որ 0:0 հաշվի ժամանակ Ալֆոնսթ Դևիսը չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոցը. բելգիացիներին փրկեց դարպասապահ Տիբո Կուրտուան։ Հավելենք, որ այս խմբում կայացել է ևս մեկ […]
Ավելին
Այսօր` նոյեմբերի 20-ին, Քաթարում կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Հեղինակավոր Transfermarkt կայքն Instagram-ի իր էջում ներկայացրել է մրցաշարին մասնակցող ամենաթանկարժեք հավաքականների լավագույն տասնյակը. Անգլիա – 1,3 մլրդ եվրո Բրազիլիա – 1,1 մլրդ Ֆրանսիա – 1 մլրդ Պորտուգալիա – 937 մլն Իսպանիա – 902 մլն Գերմանիա – 886 մլն Արգենտինա – 645 մլն Հոլանդիա – 587 մլն Բելգիա – 563 մլն […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» և Բելգիայի հավաքականի հարձակվող Էդեն Ազարը նշել է, որ դեռևս կարող է հանդես գալ բարձր մակարդակով. «Մարդիկ կասկածում են իմ խաղային որակների վրա, սակայն երկու-երեք տարում չեմ կորցրել դրանք։ Ես ուզում եմ ցույց տալ, որ Բելգիան կարող է հույս դնել իր ավագի վրա։ Մեր նպատակն է հնարավորինս երկար առաջ շարժվել։ Զգում եմ, որ […]
Ավելին
Բելգիայի հավաքականի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկվել են ԱԱ-2022-ի վերջնական հայտացուցակում։ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Սիմոն Մինյոլե («Բրյուգե»), Կոեն Կաստելս («Վոլֆսբուրգ», Գերմանիա) Պաշտպաններ – Տոբի Ալդերվեյրելդ («Անտվերպեն»), Զենո Դեբաստ, Յան Վերտոնգեն (երկուսն էլ` «Անդերլեխտ»), Վաութ Ֆաս, Տիմոտի […]
Ավելին
Հեղինակավոր Goal.com կայքը ներկայացրել է իր վարկածով ԱԱ-2022-ի թոփ-10 ֆավորիտներին, որն ունի հետևյալ տեսքը. Բրազիլիա Ֆրանսիա Արգենտինա Իսպանիա Գերմանիա Անգլիա Հոլանդիա Բելգիա Դանիա Պորտուգալիա Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը կայանալու է Քաթարում` նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Մրցաշարի բացման խաղում միմյանց դեմ կմրցեն Քաթարի և Էկվադորի հավաքականները։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 3 4 5 6 7 14

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023