ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի կենտրոնական` «Բավարիա» – «Բարսելոնա» հանդիպման մրցավարական անձնակազմը. Գլխավոր մրցավար – Դանի Մակելի (Հոլանդիա) Եզրային մրցավարներ – Հեսել Ստեգստրա, Յան դե Վրիս (երկուսն էլ` Հոլանդիա) Չորրորդ մրցավար – Ալարդ Լինդհաութ (Հոլանդիա) VAR համակարգի պատասխանատուներ – Պոլ վան Բյուկել (Հոլանդիա), Տոմաշ Կյվատկովսկի (Լեհաստան) Հավելենք, որ «Բավարիա» – «Բարսելոնա» […]
Ավելին
«Բարսելոնայի» եզրային պաշտպան Ժորդի Ալբան մեկնաբանել է այն լուրերը, թե խաղային քիչ պրակտիկայի պատճառով, հնարավոր է, հեռանա ակումբից. «Կարող եմ միայն մեկ բան ասել` իմ բոլոր մտքերը միշտ կապված են եղել «Բարսելոնայի» հետ։ Կարծում եմ` ունեմ բոլոր որակները` «Բարսելոնայում» խաղալու համար, հակառակ դեպքում ես ինքս հեռանալու որոշում կկայացնեի։ Ակումբն իր շահերն ունի, սակայն ես էլ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Բարսելոնան» C խմբի շրջանակում հյուընկալվելիս կմրցի «Բավարիայի» դեմ։ Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունն արդեն հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հայտավորված են լինելու այդ հանդիպմանը. Դարպասապահներ – Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, Արնաու Տենաս, Ինյակի Պենիա Պաշտպաններ – Հեկտոր Բելերին, Ժերար Պիկե, Ռոնալդ Արաուխո, Մարկոս Ալոնսո, Անդրեաս Քրիստենսեն, Ժորդի Ալբա, Ժյուլ Կունդե, Էրիկ Գարսիա, […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախեց «Կադիսին»։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այդ հանդիպումն արտառոց ընթացք էր ստացել. 82-րդ րոպեին «Նուևո Միրանդիլիա» մարզադաշտում հավաքված երկրպագուներից մեկի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր, ով ուշագնաց էր եղել, ինչի հետևանքով հանդիպումը դադարեցվել էր մոտ կես ժամով։ Հանդիպումից հետո «Կադիսը» կատարվածի առթիվ հանդես է եկել պաշտոնական […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց առաջնության հետնապահ «Կադիսի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո «բլաուգրանան» չորս անպատասխան գնդակ ուղարկեց անդալուսական թիմի դարպասը` ջախջախելով 4:0 հաշվով։ Խավիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ֆրենկի դե Յոնգը, Ռոբերտ Լևանդովսկին, Անսու Ֆաթին ու Ուսման Դեմբելեն։ Նշենք, որ լեհ հարձակվողը Լա լիգայի շրջանակում խփեց 6-րդ գոլը` գլխավորելով […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցում է «Կադիսի» դեմ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս հանդիպումն արտառոց ընթացք էր ստացել և «Նուևո Միրանդիլիա» մարզադաշտում հավաքված երկրպագուներից մեկի առողջական վիճակի վատթարացման պատճառով 83-րդ րոպեից սկսած տևական ժամանակով դադարեցվել էր։ Գլխավոր մրցավար Կարլոս դել Սերո Գրանդեն մրցող կողմերի ֆուտբոլիստներին 102-րդ րոպեին ուղարկեց հանդերձարան, սակայն հանդիպումն արդեն […]
Ավելին
Կադիս – Բարսելոնա հանդիպումն ընդհատվել է երկրպագուներից մեկի առողջական վիճակի վատթարացման պատճառով🎥📸
Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցում էր «Կադիսի» դեմ։ Այս հանդիպումն արտառոց ընթացք է ստացել, քանի որ այն ընդհատվել է 83-րդ րոպեից։ Բանն այն է, որ «Նուևո Միրանդիլիա» մարզադաշտում հավաքված երկրպագուներից մեկի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Ըստ Mundo Deportivo-ի տեղեկությունների` այդ երկրպագուի մոտ, ամենայն հավանականությամբ, սրտի կանգ է գրանցվել, քանի որ բուժանձնակազմը […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Շարջայի» մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի հետ, որն ուժի մեջ կլինի մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Կողմերի միջև կնքված պայմանագիրն ունի նաև այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ Բոսնիացի ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես կգա «10» համարի ներքո։ Հավելենք, որ «Շարջայի» շարքերը վերջերս […]
Ավելին
Սեպտեմբերի 6-ին մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության խմբային փուլը։ Անմիջապես խմբային փուլի մեկնարկից առաջ Interfootball-ի Telegram-ի ալիքում հարցում տեղադրվեց` պարզելու մրցաշարի գլխավոր ֆավորիտներին։ Հարցմանը մասնակցածների 33%-ի կարծիքով մրցաշարի գլխավոր ֆավորիտը «Ռեալ Մադրիդն» է, որին հաջորդում են «Բարսելոնան» (30%) և «Մանչեսթեր Սիթին» (18%) Առաջարկված մյուս ակումբները բաշխվել են հետևյալ հաջորդականությամբ. 4. ՊՍԺ – 7% 5. «Բավարիա» […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Բարսելոնան» C խմբի շրջանակում` «Սփոթիֆայ Նոու Կամպ» մարզադաշտում, մրցեց չեխական «Վիկտորիա Պլզենի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում կատալոնական ակումբն ուներ տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 5:1 հաշվով։ Խավիի թիմի կազմից կրկին փայլեց Ռոբերտ Լևանդովսկին, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ, մեկական անգամ էլ աչքի ընկան Ֆրանկ Կեսիեն ու Ֆերրան Տորեսը։ «Վիկտորիայի» միակ գնդակն էլ խփեց […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025