Կոպա Ամերիկայի եզրափակչում Արգենտինայի հավաքականը Ռիո դե Ժանեյրոյում 1:0 հաշվով հաղթեց Բրազիլիայի ընտրանուն` տիրանալով բաղձալի գավաթին։ Պարզվում է` Արգենտինայի հավաքականը Կոպա Ամերիկայի եզրափակչում Բրազիլիային վերջին անգամ հաղթել էր շատ վաղուց` 84 տարի առաջ։ Ինչպես տեղեկացնում է Squawka Football-ը, «ալբիսելեստեն» վերջին անգամ բրազիլացիներին մրցաշարի եզրափակչում հաղթել էր 1937 թվականին։ Հավելենք, որ 37 թվականից հետո Բրազիլիայի հավաքականը […]
Ավելին
Կոպա Ամերիկայի եզրափակչի շրջանակում Արգենտինայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Բրազիլիայի ընտրանուն` դառնալով մրցաշարի հաղթող։ Հանդիպումից հետո տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ Արգենտինայի հավաքականի ավագ Լեո Մեսսին բարձրացրեց բաղձալի գավաթը։ Հավելենք, որ Լեո Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում նվաճեց իր առաջին տիտղոսը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10
Ավելին
Կոպա Ամերիկայի եզրափակչի շրջանակում Արգենտինայի հավաքականը Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում մրցեց Բրազիլիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը բավական լարված և կոպիտ պայքարում էր անցնում. կողմերը հիմնականում աչքի էին ընկնում կանոնների խախտումներով, իսկ գոլային պահեր չկային։ Սակայն, 22-րդ րոպեին Արգենտինայի հավաքականն իր առաջին վտանգավոր պահը վերածեց գոլի. Ռոդրիգո Դե Պաուլը խորքից հիանալի փոխանցում կատարեց Անխել Դի […]
Ավելին
Կոպա Ամերիկայի եզրափակչի շրջանակում Արգենտինայի հավաքականը մրցում է Բրազիլիայի ընտրանու դեմ։ 22-րդ րոպեին Ռոդրիգո Դե Պաուլը հիանալի փոխանցում կատարեց Անխել Դի Մարիայի ուղղությամբ, ով էլ, օգտվելով Ռենան Լոդիիի սխալից, դուրս եկավ հարվածային դիրք ու բացեց հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10
Ավելին
Կոպա Ամերիկայի եզրափակչի շրջանակում Բրազիլիայի հավաքականը Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում կմրցի Արգենտինայի ընտրանու դեմ։ հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 04:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Շանթ» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով` այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
ԿՈՆՄԵԲՈԼ-ի տեխնիկական վերլուծության խումբը միանգամից երկու ֆուտբոլիստի Կոպա Ամերիկայի շրջանակում ճանաչել է լավագույնը։ Այդ մասին տեղեկացնում է ԿՈՆՄԵԲՈԼ-ի պաշտոնական կայքը։ Ընտրությունը կանգ է առել Նեյմարի (Բրազիլիա) և Լեո Մեսսիի (Արգենտինա) վրա, որոնց հավաքականներն էլ հուլիսի 11-ին, Երևանի ժամանակով 04:00-ից սկսած, մրցելու են մրցաշարի եզրափակչի շրջանակում։ ԿՈՆՄԵԲՈԼ-ն իր տարածած հայտարարության մեջ նշել է, որ անհնար է […]
Ավելին
Կոպա Ամերիկայի շրջանակում հուլիսի 7-ին` վաղ առավոտյան, կայացավ նաև մրցաշարի երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը. միմյանց դեմ մրցեցին Արգենտինայի ու Կոլումբիայի հավաքականները։ Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին արգենտինացիները, ովքեր արդեն 7-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը. Լեո Մեսսին հարվածային դիրք դուրս բերեց Լաուտարո Մարտինեսին, ով էլ մեկ հպումով կատարած հարվածով դարձավ գոլի հեղինակ։ Բաց թողած գոլից հետո հանդիպման նախաձեռնությունն […]
Ավելին
Հեղինակավոր Goal.com կայքը յուրաքանչյուր ամիս թարմացնում է «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկը։ Կոպա Ամերիկայի շրջանակում Արգենտինայի հավաքականի կազմում Լեո Մեսսիի ունեղած վառ մրցելույթներն անմասն չեն մնացել, և Goal.com-ը 34-ամյա ֆուտբոլիստին ներկա պահին համարում է «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդը, ով նախորդ ամսվա համեմատ 5-րդ տեղից բարձրացել է 1-ին հորիզոնական։ Մեսսիին հաջորդում է «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի գոլահար […]
Ավելին
Կոպա Ամերիկայի 1/4 եզրափակչի շրջանակում Արգենտինայի հավաքականը 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել Էկվադորի նկատմամբ` նվաճելով մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր։ Այդ հանդիպման վերջակետը դրել է Լեո Մեսսին` տուգանայինից կատարած ուղիղ հարվածով դառնալով հերթական գոլի հեղինակը։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, արգենտինացի ֆուտբոլիսն իր կարեիրայի ընթացքում 58-րդ գոլը խփեց տուգանայինից իրացրած հարվածից հետո։ Աղբյուրի փոխանցմամբ` Մեսսին այդ ցուցանիշով […]
Ավելին
Կոպա Ամերկայի 1/4 եզրափակչի շրջանակում Արգենտինայի հավաքականը 3:0 հաշվով։ Հանդիպման 90+3-րդ րոպեին արգենտինացիները նպաստավոր դիրքում ստացել են տուգանային հարվածի իրավունք։ Գնդակին մոտեցել է «ալբիսելեստեի» ավագ Լեո Մեսսին, ով վարպետորեն գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը և դրել այդ հանդիպման վերջակետը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10
Ավելին
1 20 21 22 23 24 26

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023