«Ատալանտայի» 21-ամյա բրազիլացի պաշտպան Ռոջեր Իբանյեսը կարիերան կշարունակի «Ռոմայի» կազմում։ Այս մասին տեղեկացնում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը։ Հռոմեական ակումբը մինչը 2021 թվականի հուլիս վարձակալել է խաղացողին։ Մի շարք կետերի իրականացման դեպքում, «Ռոման» պարտավորվել է ձեռք բերել խաղացողի ամբողջական տրանսֆերը, որը կարժենա 8 մլն եվրո։ Բերգամոն ներկայացնող ակումբը ևս 2 մլն եվրո կարող է ստանալ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 21-րդ տուրում Բերգամոն ներկայացնող «Ատալանտան» հյուրընկալվելիս 7 անպատսխան գնդակ ուղարկեց «Տորինոյի» դարպասը։ Ջամպիերո Գասպերինիի սաները շարունակում են մնալ Եվրոպայի ամենավայրի թիմը։ Այս մրցաշրջանում «Ատալանտան» արդեն մեկ հրաշք գործել է․ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, պարտվելով առաջին երեք խաղերում, դուրս եկավ փլեյ-օֆֆ։ Երեկ կայացած խաղում «Ատալանտան» երկու անընդմեջ պարտություններից հետո 7 գնդակ ուղարկեց «Տորինոյի» […]
Ավելին
Իտալական Ա սերիայի հերթական տուրում «Ատալանտան» քարը քարի վրա չթողեց «Տորինոյին»` հյուրընկալվելիս 7 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը։ Հանդիպման 53-րդ րոպեին դաշտի կենտրոնում տանտերերը կանոնների խախտում թույլ տվեցին։ Յոսիպ Իլիչիչը, նկատելով, որ թուրինցիների դարպասապահ Սալվատորե Սիրիգուն իր տեղում չէ, դաշտի կենտրոնից գրավեց մրցակցի դարպասը, դառնալով գեղեցիկ գոլի գեղինակ
Ավելին
Իտալաիան Ա սերիայի 21-րս տուրի շրջանակում Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Ատալանտան» հյուրընկալվելիս 7:0 հաշվով ջախջախեց «Տորինոյին»։ Հանդիպման հերոս դարձավ Յոսիպ Իլիչիչն, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ` առաջնության շրջանակում իր գոլերի քանակը հասցնելով 13-ի։ Դուբլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Լուիս Մուրիելը։ Մեկական անգամ էլ աչքի ընկան Ռոբին Գոսենսն ու Դուվան Սապատան, ով նախորդ տարվա հոկտեմբերից […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 20-րդ տուրի վերջին խաղում «Ատալանտան» սեփական հարկի տակ մրցում է ՍՊԱԼ-ի դեմ։ Հանդիպման 16-րդ րոպեին Դուվան Սապատայի եզրից կատարած փոխանցումից հետո տանտերերի սլովենացի կիսապաշտպան Յոսիպ Իլիչիչը կրկնով կատարած հարվածով դարձել է անհավանական գոլի հեղինակ․
Ավելին
«Ատալանտայի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ ակումբը «Սամպդորիայից» 12 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել 28-ամյա կենտրոնական հարձակվող Դուվան Սապտայի ամբողջական տրանսֆերը։ Կոլումբացի խաղացողը 2018 թվականի հունսից վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս Բերգամոն ներկայացնող ակումբի կազմում։ «Ատալանտան» վարձակալության համար վճարել էր ևս 14 մլն եվրո։ Նշենք, որ կողմերի միջև պայմանագիրը նապատեսված է մինչև 2023 թվականը։ […]
Ավելին
Իտալիայում ընթանում է գավաթի 1/8 եզրափակիչը։ Այսօր կայացավ ևս 3 հանդիպում։ Խաղային օրվա առաջին խաղում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ՍՊԱԼ-ի նկատմամբ։ Ստեֆանո Պիոլիի թիմին հաղթանակ պարգևեցին Կշիշտոֆ Պյոնտեկի, Սամու Կաստիլյեխոյի, ինչպես նաև Թեո Էրնանդեսի խփած գնդակները։ Այսպիսով, «ռոսոներիները» դուրս եկան 1/4 եզրափակիչ, որի շրջանակում կմրցեն «Տորինոյի» դեմ։ «Ֆիորենտնան» նույնիսկ մնալով […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Սևիլիայի» 30-ամյա կենտրոնական պաշտպան Սիմոն Կյայերին։ Վարձակալությունը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, որից հետո «Միլանը» կունենա խաղացողի տրանսֆերը գնելու իրավունք։ Խաղացողը մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է «Ատալանտայի» կազմում, սակայն մասնակցել է ընդամենը 5 հանդիպման։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ատալանտայի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալական հիմունքներով վերադարձրել է ակումբի 24-ամյա կենտրոնական պաշտպան Մատիա Կալդարային։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վարձակալության համար «Ատալանտան» գումար չի վճարի «Միլանին», դեռ ավելին՝ խաղացողի աշխատավարձի մի մասը վճարելու են «ռոսոներիները», իսկ 2021 թվականի հուլսին Բերգամոն ներկայացող ակումբը խաղացողի տրանսֆերը 15 մլն եվրոյով գնելու իրավունք կունենա։ Կալդարան […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 19-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կայացավ Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում, որտեղ «Ինտերն» ընդունել էր «Ատալանտային»։ Խաղն անցավ բավականին լարված և թեժ պայքարում։ Անտոնիո Կոնտեի սաները ոչ միայն չկարողացան հաղթել, այլև քիչ էր մնում պարտություն կրեին։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1։ Չնայած միլանյան ակումբին հաջողվեց բավականին արագ բացել հանդիպման հաշիվը, առաջին խաղակեսն անցավ հավասար […]
Ավելին
1 26 27 28 29 30

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023