Լիվերպուլը քարը քարի վրա չթողեց Ատալանտային🎥

Լիվերպուլը քարը քարի վրա չթողեց Ատալանտային🎥

04/11/2020 - 02:01

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 0։5 հաշվով պարզապես ջախջախջեց «Ատալանտային»։

Մերսիսայդյան ակումբի կազմում հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց թիմի նորեկ Դիեգու Ժոտան, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ, իսկ մեկական անգամ էլ գոլի հեղինակ դարձան Մոհամեդ Սալահն ու Սադիո Մանեն։

D խմբի մյուս խաղում էլ «Այաքսը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով հաղթեց «Միդյուլլանին»։ Ամստերդամը ներկայացնող ակումբի կազմից գոլերը խփեցին Էնթոնին ու Դուշան Տադիչը, իսկ տանտերերի միակ գոլը՝ Անդրես Դրեյերը։

D խումբ

1․ «Լիվերպուլ» – 9 միավոր

2․ «Այաքս» – 4 միավոր

3․ «Ատալանտա» – 4 միավոր

4․ «Միդյուլլան» – 0 միավոր

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023